Թոնի Բլերը փակելու Է հիմնական բիզնեսը եւ զբաղվելու Է բարեգործությամբ
SOCIETYՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը կառավարությունից հեռանալուց հետո զբաղվում Էր քաղաքական ու ֆինանսական կոնսալտինգով, հայտարարել Է, որ փակելու Է իր հիմնական բիզնեսը եւ աշխատանքի Է ձեռնամուխ լինելու ոչ առեւտրային հատվածում:
Ինչպես ասված Է Բլերի ստորագրած նամակում, որը տարածել են ԶԼՄ-ները, հիմնական բիզնեսը փակելուց բացի, նա պլանավորում Է լրջորեն բարեփոխել իր կողմից ստեղծված Windrush եւ Firerush ընկերությունները: «Վերջին ինը տարվա ընթացքում մենք ստեղծեցինք ընկերությունների խումբ, որտեղ աշխատում Է մոտավորապես 200 մարդ: Ընկերությունները գործում են աշխարհի քսան երկրներում: Եկել Է դրանք նոր մակարդակի հասցնելու ժամանակը»,-ասված Է Բլերի հայտարարության մեջ:
Բլերն իր ընկերությունների կողմից կուտակված ֆինանսական պահուստները կուղղորդի բարեգործական նախագծերի հովանավորմանը, որոնց նա այսուհետեւ նվիրելու Է իր անձնական ժամանակի 80 տոկոսը: Այդուհանդերձ, Բլերը կպահպանի կապերը հին հաճախորդներից մի քանիսի հետ, որոնց խորհրդատվություն կտրամադրի՝ միջոցներ վաստակելու համար:
Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Թոնի Բլերն իր պաշտոնը թողել Է 2007 թվականին եւ սկսել Է աշխատել քաղաքական ու ֆինանսական կոնսալտինգի ոլորտում: 2011 թվականից նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խորհրդականն Էր «բարեփոխումների ծրագրի» հարցերով:



