Սիրիայի ողբերգությունը պատմության խայտառակությունը կդառնա, եթե հակամարտությունը չկարգավորվի. Օլանդ
INTERNATIONAL NEWSՍիրիայի զինված հակամարտությունը համաշխարհային պատմության ամենաամոթալի Էջերից մեկը կդառնա, եթե համաշխարհային հանրակցությունը չկարողանա հնարավորինս շուտ գտնել դրա լուծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա ՕլանդըÕ Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Սիրիական այս ողբերգությունը պատմության մեջ կմտնի որպես համաշխարհային հանրակցության խայտառակությունը, եթե մենք հնարավորինս արագ վերջ չդնենք դրան: Հալեպն այսօր նահատակ քաղաք Է, որը կմնա ժողովուրդների հիշողության մեջ. հազարավոր երեխաներ են մեռնում ռումբերի տակ, բազմաթիվ մարդիկ սովի են մատնված, հումանիտար ավտոշարասյուները հարձակումների են ենթարկվում, կիրառվում Է քիմիական զենք: Ես այս ամենի համար մեկ բառ ունեմ՝ բավական Է»,-հայտարարել Է Օլանդը:
Նա ընդգծել Է, որ Ֆրանսիան պնդում Է Սիրիայում խաղաղ գործընթացի շուտափույթ վերսկսումը այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք 2012 թվականին ձեռք են բերվել Ժնեւում: Նա ասել Է, որ Ֆրանսիան չորս պահանջ Է առաջադրում. «պարտադրել հրադադարի ռեժիմը՝ ընդունված որոշումների համաձայն, ապահովել հումանիտար օգնության անհապաղ փոխադրումը Հալեպ եւ տառապյալ մյուս քաղաքներ, ապահովել քաղաքական բանակցությունների վերսկսումն այն սկզբունքների համաձայն, որոնք սահմանվել են արդեն 2012 թվականին, պատժել քիմիական զենքի կիրառման համար»:
«Եթե մենք այժմ ընդունենք այս որոշումները եւ գործենք, Սիրիայի համար լուծում կգտնվի: Ավելին՝ հույս կծագի փախստականների ու հարկադիր վերաբնակների համար, եւ, վերջապես, քայլեր կձեռնարկվեն, որոնք Սիրիային թույլ կտան պահպանել տարածքային ամբողջականությունը, հավելել Է Օլանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



