Այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է. ՊՆ
SOCIETYԵրեկ ողջ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը կրակում էր դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը՝ Չինարին, Այգեպարը, Բաղանիսը, Ոսկեվանը:
Past.am-ի հարցին՝ սահմանային այդ սադրանքները կարո՞ղ են պայմանավորված լինել Արցախի անկախության օրվա հետ, ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչով են պայմանավորված: Մեզ հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երեկ վիրավորվել էին 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գևորգյանը։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



