Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


51 կիլոգրամ նիհարած դերասան Աշոտ Մելոյանը՝ առողջ ապրելակերպի, սեփական բիզնեսի և առաջիկա ծրագրերի մասին

PHOTO

Life.panorama.am-ը  գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է դերասան Աշոտ Մելոյանի հետ` սեփական օրգանիկ հացերն արտադրելու իր աշխատանքի, այդ հացերի օգնությամբ մարդկանց առողջացնելու և ներկայումս նախագծերում նկարահանվելու առաջարկ չստանալու մասին:

-Արդեն երկու տարի էինչ օրգանիկ հացեր եք արտադրումՀետաքրքիր էգո՞հ եքարդյունքից և բավականաչափ գնորդներ ունե՞ք:

-  Երբ ես սկսեցի հաց արտադրել, ոչ բիզնես ունենալու ծրագիր և ոչ էլ հացով գումար աշխատելու նպատակ չեմ ունեցել: Պարզապես, երբ ժամանակին կշռում էի 147,5 կգ (Աշոտը նիհարել է 51կգ.) պետք է հրաժարվեի սպիտակ հացից և օգտվեի միայն տարեկանի հացից: Նշեմ, որ խանութներում ես այդպիսի հաց չգտա, բոլոր հացերը, որոնք որ ներկայացված են խանութներում, պատրաստված են քիմիական նյութերով: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի ինքս հաց պատրաստել: Դրանից որոշ ժամանակ հետո, երբ ընկերներս փորձեցին իմ պատրաստած հացը, շատ հավանեցին և միտք տվեցին ինձ, որն էր` տարեկանի հաց պատրաստել նաև ցանկացողների համար և դրանով առողջացնել նրանց: Այդպես սկսեցի ընկերներիս, ծանոթներիս առողջացնել իմ հացով, քանի որ պատրաստում եմ էկոլոգիապես մաքուր օրգանիկ հաց: Իհարկե, պատվերներ երբեմն լինում են նաև իրենց առողջությունը գնահատող անծանոթ մարդկանցից, ովքեր որ հետևում են ֆեյսբուքյան իմ էջին և տեղեկանում են այդ հացերի մասին:

-Իսկ ինչպե՞ս է պատրաստվում Ձեր նշած բացառապես մաքուր օրգանիկ հացը:

-  Այս հացը բացառիկ հաց է: Այն չի հնանում 40 օր և ավելի: Այն ունի բոլորովին այլ համ և բույր: Ես ինքս փորձ եմ կատարել. գնել եմ խանությում առկա ամենթանկ հացը և համոզվել, որ այնուամենայնիվ, դրանում քիմիական նյութեր կան: Ինձ մոտ նույնիսկ հացը պատրաստելու համար ջրում առկա քլորն է հանված, բացառապես մաքուր մեղր և ծովի աղ է օգտագործված: Իմ հացերը խմորվում են երկու անգամ, այսինքն` 4,5 ժամ ֆերմենտացիա են անցնում, հետո նորից հունցվում, այնուհետև կրկին ֆերմենտացիա են անցնում, ինչից հետո էլ 8-ից 12 ժամ հասունանում: Այնպես չէ, որ եթե ինչ-որ մեկն ինձ հաց պատվիրի, ես կարող եմ նրան մի քանի ժամից վաճառել այդ հացը: Առնվազն մեկ օր հետո գնորդը կարող է ձեռք բերել այն: Ասեմ նաև, որ այս հացը, որն ամբողջական ցորենի թեփով է, շատ հագեցնող է, երկու կտորից ավել մարդ չի կարող այն ուտել:

-Դուք հացերը պատրաստում եք Ձեր տանըԱրդյոք մտադրություն չունե՞ք Ձեր սեփականխանութը բացելորտեղ կվաճառվեն միայն Ձեր պատրաստած օրգանիկ հացերը:

-  Գիտեք, դա լավ միտք է, պարզապես ինքս համադամասեր եմ և դժվարանում եմ իմ պատրաստած հացերի գաղտնիքը փոխանցել ինչ-որ մեկին: Այս օրգանիկ հացերից յուրաքանչյուրն անհատական ձեռքի աշխատանք և յուրահատուկ մոտեցում է պահանջում: Այդ պատճառով չեմ կարողանում պատկերացնել, որ մեկ այլ մարդ պետք է իմ հացի խմորի մեջ լցնի բաղադրիչները, խառնի այն, ապահովի անհրաժեշտ ջերմաստիճանը և այլն: Ինքս շատ բծախնդիր եմ սննդի առումով:

-Կարծում եմշատերին կհետաքրքրի Ձեր հացի գնային քաղաքականությունը:

- Իմ հացի գնային քաղաքականությունը փոքր ինչ այլ է: Քանի որ այն իսկապես բացառապես մաքուր բաղադրիչներից է պատրաստվում, ավելի թանկ է, քան խանութներում վաճառվող հացերը: Գուցե շատերի համար այն մատչելի չլինի, բայց որակյալ արտադրանքը դա է պահանջում: Պատրաստում եմ 4 տեսակի օրգանիկ հացեր, դրանք քաշով ծանր են`550-650գ., արժեքն էլ տատանվում է հազարից մինչև հազար երկու հարյուր դրամ: Հստակեցնեմ նաև, որ մեկ հացը մեկ անձին բավական է 6 օր:

-Իսկ հատկապես ի՞նչ հիվանդություն ունեցող մարդկանց խորհուրդ կտաք օգտվել Ձերհացերից:

-  Նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ առհասարակ, ցանկացած մարդու մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել սև տարեկանի հացից: Այստեղ ամենաշատն ամբողջական ցորենի գաղափարն է: Կլինի տարեկանի հաց, թե սպիտակ, կարևորն ամբողջական ցորենն է: Օրինակ, ես ունեմ մի կին պատվիրատու, ով իր փոքրիկ երեխայի համար միայն ամբողջական ցորենի ալյուրով պատրաստված հաց է գնում: Այս հացերը` հատկապես տարեկանի հացը, շատ օգտակար են շաքարային դիաբետով հիվանդներին:

-Անցում կատարենք դեպի Ձեր դերասանական գործունեությունՏևական ժամանակ է,ինչ հանդես չեք գալիս որևէ նախագծումքանի որ առաջարկներ չկանՀետաքրքիր էայսպահին էլ նույն կարգավիճակո՞ւմ եք:

- Բոլորովին վերջերս Հանրային հեռուստաընկերությունից ինձ կանչեցին, որպեսզի կարճ դերով հանդես գամ մի նախագծում և վերջ: Իսկապես, շատ եմ կարոտում իմ մասնագիտությանը: Երբ շուրջս եմ նայում, տեսնում եմ, որ շատ նախագծեր կան, բայց չգիտես ինչու դրանցից և ոչ մեկում ինձ չեն հրավիրում նկարահանվելու: Անկեղծ՝ մեկ-մեկ զարմանում եմ, որ անգամ իմ ընկերներն են այս առումով ինձ աչքաթող անում: Ինքս էլ չգիտեմ, թե որն է պատճառը: Մինչ այսօր շատ են ժողովրդի կողմից խոսակցությունները, որ Հայկոն և Մկոն իրենց տեղն ունեն, ես էլ իմ, որ չեմ զիջում նրանց և այլ նմանատիպ բաներ: Օրինակ, շուտով Մկոն իր առանձին նախագիծն է ներկայացնելու, որտեղ միայնակ է հանդես գալիս, երևի թե այդպես է պետք, տեղեկացա, որ նաև Հայկոն է պատրաստվում նոր նախագծով հանդես գալ: Ժամանակին եղել է, որ նրանք կանչել են ինձ իրենց ֆիլմերում նկարհանվեմ, իսկ այժմ ոչ: Երբ հետևում եմ, տեսնում եմ, որ հայկական շոու բիզնեսի մեծ մասը մասնակցություն են ունենում նրանց նախագծերում, իսկ իրենց մոտ ընկերը, ով կարող է ինչ-որ հետաքրքիր բան ցույց տալ, չկա: Գուցե տարիներ առաջ գեր էի, հետաքրքիր էի, հիմա նիհարել եմ, այլևս հետաքրքիր չեմ: Նույնիսկ ականջիս խոսակցություններ են հասել, որ Աշոտը նիհարել ա, էլ խնդալու չի: Ստացվում է, որ նիհար մարդիկ, երբ հանդես են գալիս հումորային որևէ նախագծում, այլևս ծիծաղելի չե՞ն: Նման դեպքերում իրավիճակը պետք է ծիծաղելի լինի:

-Իսկ Դուք ինքներդ փորձե՞լ եք անձամբ դիմել Ձեր ընկերներին և ծանոթ մարդկանց:

-  Այո, ժամանակին շատ-շատ եմ դիմել: Հետաքրքիր մի բան ասեմ, նույնիսկ եղել է դեպք, երբ ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը, ում հետ մենք միասին ենք սկսել աշխատել, ով այսօր աշխատում է հայկական հեռուստաընկերություններից մեկում, աշխատանքի ընդունման համար ինձանից ռեզյումե է ուզել: Ես գոռոզ մարդ չեմ, ուղարկել եմ ռեզյումե, ինչից հետո, սակայն, մինչ այսօր ոչ մի լուր չունեմ իրենից: Պարզապես իմ երիտասարդ տարիներն եմ ափսոսում: Գուցե, որ թատրոնից դուրս չգայի, այսօր արդեն մեծ արդյունքների հասած կլինեի, իսկ թատրոնից դուրս եկա, որովհետև «Կարգին հաղորդման»-ը զուգահեռ ժամանակային առումով չէի հասցնում: Բացի դա, այդ ժամանակ գումարը ևս նշանակություն ունեցավ ինձ համար: Եթե թատրոնում ես ստանում էի 15.000 դրամ, տղաների մոտ ստանում էի 150.000 դրամ, այսինքն` տասն անգամ ավելի: Այդ տարիներին 150.000 դրամը չասեմ գայթակղիչ, բայց շատ պահանջված աշխատավարձի չափ էր:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank