Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է շնորհեց տարբեր ոլորտների մի խումբ ներկայացուցիչների

SOCIETY

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևներ և կոչումներ է շնորհել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, ռազմական և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:

Մասնավորապես, մեդալներ շնորհվեցին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին, հայ արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին, ՀՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին, հեռուստահաղորդավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանին, Միքայել Մելքումյանին, Մհեր Շահգելդյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համաÖ €` գնդապետ Գրիգորի Սահակյանին, գնդապետ Էրիկ Մկրտումյանին եւ այլոց:

[gallery id= 57602]

Հետմահու պարգեւատրվեցին նաեւ ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված գնդապետ Արթուր Վանոյանը, ենթասպա Յուրի Տեփանոսյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: 2016 թվականի օգոստոսի 2-ին մարտական դիրքերում վիրավոր ընկերոջն օգնելիս ականի պայթյունից զոհված կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանը հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի երկու տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանն էլ արժանացավ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նախագահը շնորհավորեց պարգեւատրվածներին` մաղթելով նրանց անսպառ եռանդ իրենց գործունեության մեջ:

«Այս օրերին մենք նշում ենք Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձը: Այս մեծ համազգային տոնը ենթադրում է նաև անցած ճանապարհի, դրա նշանակալի հանգրվանների ու իրադարձությունների իմաստավորում և գնահատում: Մենք գրեթե զրոյից ստեղծել ենք պետական, հասարակական ու քաղաքական նոր հաստատություններ: Այդ բարդ ու պատվաբեր ճանապարհի յուրաքանչյուր խաչմերուկում և ամեն մի կեռմանի վրա կանգնած են եղել մարդիկ՝ գործիչներ ու նվիրյալներ: Նրանք կանգնած են եղել մեր պետականության ակունքներում և մինչև այսօր իրենց հեղինակավոր ձայնն ունեն մեր կյանքում: Այսօ ր մենք արժանին ենք մատուցում նրանց: Հարգելի՛ պարգևատրվածներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Դուք տարբեր եք և ձեր գործունեությունն էլ է տարբեր՝ զինվորական, գրող, գիտնական, հասարակական, պետական ու քաղաքական գործիչ: Բայց դուք բոլորդ, մենք բոլորս անում ենք ընդհանուր գործ: Դուք ձեր գործով ու վարքով, ձեր կատարած աշխատանքով արդեն հասցրել եք հեղինակություն վայելել մեր ժողովրդի մոտ: Ձեր դիրքորոշումը, կեցվածքն ու կարծիքը մեր առջև ծառացած խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ կարևոր են ու ազդեցի կ մեր հասարակության համար:

Այս օրերին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ մենք պարգևատրում ենք գործիչների, ովքեր պատմական մեծ պատասխանատվության բեռ են կրում, կրում են արժանապատիվ կերպով և մեծ նվիրումով: Պարգևատրում ենք մարդկանց, ովքեր վաղուց արդեն խորհրդանիշներ են դարձել: Պարգևատրում ենք նաև մեր երկրի, մեր հասարակության կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների, երիտասարդների, ովքեր արդեն իսկ իրենց կարևոր ներդրումն ունեն մեր երկրի զարգացման գործում: Դուք բոլորդ, հարգելի՛ ներկաներ, ներկայացուցիչներն եք ա յս օրերին պարգևատրվող բոլոր գործիչների: Մենք հպարտ ենք և ուրախ, որ դուք մեզ հետ եք և ձեր ուրույն տեղը, դերը ու նաև ասելիքն ունեք»,- նշեց Սերժ Սարգսյանը:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League