Թուրքիայում գյուլենականներին հարելու մեղադրանքով 35 մարդ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելուն ուղղված գործողությունները շարունակվում են:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվականը:
Անկարայի ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից Անկարայի կենտրոնական 13 շրջաններում գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում գյուլենականներին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 35 մարդ, որոնց մեջ կան նայեւ «Մանր եվ միջին ձեռնարկությունների զարգացման եւ աջակցության կոմիտեի» (KOSGEB) տեղական մարմինների տնօրեններ:
Պաշտոնական Անկարան «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք այլ երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, տարբեր պետական եւ մասնավոր ոլորտներում աշխատող անդամներ:



