ԵՄ-ն իրավունք Է ստացել պատժամիջոցներ սահմանել ԻՊ-ի եւ «Ալ Քաիդայի» եվրոպացի վարձկանների դեմ
INTERNATIONAL NEWSԵՄ-ի խորհուրդը սեպտեմբերի 20-ին ընդունել Է օրենսդրական բազա, որը հնարավորություն Է ընձեռում անհատական պատժամիջոցներ սահմանել «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների օտարերկրացի քաղաքացիների, ներառյալ Եվրամիության պետությունների քաղաքացիների դեմ: Այս մասին, ինչպես տղեկացնում Է«Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Այժմ ԵՄ-ն հնարավորություն կստանա Եվրամիության տարածք մուտքի եւ ելքի արգելք սահմանել ցանկացած անձանց, ներառյալ ԵՄ-ի քաղաքացիների համար, որոնք մտադիր են աջակցել ԻՊ-ին կամ «Ալ Քաիդային» կամ պատրաստություն անցնել նրանց շարքերում»,- ասել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



