«Էմմի»-ի մրցանակաբաշխությունը դիտել են ռեկորդային փոքր թվով հեռուստադիտողներ
SOCIETYԼավագույն հեռուստատեսային աշխատանքների համար «Էմմի» մրցանակի հանձնման արարողությունը դիտել Է 11,3 մլն մարդ, ինչը ամենացածր ցուցանիշն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Nielsen սոցիոլոգիական մարկետինգային ընկեության կողմից ստացված տվյալները:
Այդ տվյալների համաձայն՝ պարգեւատրման արարողությունը ամենափոքր հեռուստալսարանն Է ունեցել նման գնատումների սկզբից ի վեր: Անցյալ տարի հեռուստալսարանը 11,9 մլն հանդիսական Է արձանագրել:
Հեղինակավոր արձանիկների հանձնման 68-րդ արարողությունը սեպտեմբերի 18-ին կայացել Է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft թատրոնում: Գլխավոր պարգեւի (Primetime Emmy Awards) դափնեկիր Է դարձել «Գահեր խաղը» (Game of Thrones) սերիալը: Այն մրցանակը նվաճել Է «Լավագույն դրամատիկական սերիալ» կատեգորիայում՝ առաջ անցնելով «Ամերիկացիները» (The Americans), «Ավելի լավ Է զանգահարեք Սոուլին» (Better Call Saul), «Դաունթոնի աբբայությունը» (Downton Abbey), «Հայրենիք» (Homeland), «Թղթե տնակ» (House of Cards) եւ «Պարոն Ռոբոտ» (Mr. Robot) սերիալներից:
Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն կատակերգական սերիալ» Է ճանաչվել «Փոխնախագահը» (Veep):
«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում արձանիկը նվաճել Է «Հանցագործությունների ամերիկյան պատմությունը» (The People V. O. J. Simpson: American Crime Story): «Լավագույն հեռուստաֆիլմ» Է ճանաչվել «Շեռլոք» (Sherlock) բրիտանական հայտնի սերիալի դրվագը, որը կրում Է «Այլանդակ հարսնացուն» (The Abominable Bride) վերնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



