Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Առնո Խայաջանյանը ֆիլմ կնկարահանի Արցախի մասին

SOCIETY

Ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում: Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով: Նրա ստեղծագործական աշխարհում մեծ տեղ են գրավում ինքնության, բնապատկերի և հուշերի  մասին թեմաները: Կինոռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող &laquo ;Քարքարոտ արահետներ» ֆիլմը «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Այն պատմում է Անատոլիայում կատարած մի շրջագայության մասին: Առնո Խայաջանյանը սկսում է ճամփորդել Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում: Սկսելով մի գեղանկարից, պատահական հանդիպումներից և իր հարազատների մասին պատմություններից՝ նա բացահայտում է այն բոլոր անհայտ բարեպաշտների գործերը, ովքեր 1915-ին կյանքեր են փրկել:

Առնո Խայաջանյանը նկարահանել է «Վատ աղջիկ», «Արշակ», «Կորած հորիզոններ», «Անջրդի ուղիներ» ֆիլմերը: Պատրաստվում է ֆիլմ նկարահանել նաեւ Արցախի մասին: «Արմենպրես»-ը զրուցեց կինոռեժիսորի հետ իր անցած ուղու, ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Խայաջանյան, ո՞ր տարիքից  սկսեցիք հետաքրքրվել ֆիլմարտադրությամբ:

-20 տարեկանում, երբ սովորում էի Անգլիայում, ինձ համար բացահայտեցի բրիտանացի ռեժիսորներ Քեն Լոաչի եւ Մայք Լեյի «Սոցիալական ռեալիզմ» ֆիլմը: Մեկ տարի արտերկրում անցկացնելուց հետո վերադարձա Ֆրանսիա եւ որոշեցի ավելի խոր ուսումնասիրել այդ ոլորտը:

-Կարո՞ղ ենք ասելոր ֆիլմ նկարահանելը Ձեզ համար եւ՛ հոբբի էեւ՛ միաժամանակ  մասնագիտություն:

- Այո, կարող ենք եւ այդպես ասել: Իմ առաջին հոբբին սպորտն է: Ես երկար տարիներ զբաղվել եմ պրոֆեսիոնալ թենիսով: Պարզապես իմ կյանքը, իմ առօրյան է խոր կապված իմ ֆիլմերի նախագծերի հետ: Ֆիլմ նկարահանելը լավագույն ճանապարհն է արտահայտելու ինքս ինձ եւ իմ հայկական արմատները:  

-Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս իմացաք, որ ցեղասպանությունը վերապրածի հետնորդ եք: 

-Իմ ընտանիքում ցեղասպանության թեմայի վրա տաբու էր դրված: Ոչ ոք այդ մասին չէր խոսում: Երբ դարձա 18  տարեկան, սկսեցի հետաքրքրվել, ինքս ուսումնասիրել այդ թեման, թե ինչպես է իմ մեծ պապը փրկվել, ինչպես է գաղթել Ֆրանսիա:

-Պարոն Խայաջանյան, իսկ որոնք են Ձեր ուսումնասիրությունների ընթացքում  արված ամենահետաքրքիր բացահայտումները: Ի՞նչն է ամենաշատը Ձեզ ցնցել:

-Ինձ հատկապես հետաքրքիր էր այն, որ ցեղասպանության ժամանակ եղել են շատ անհայտ մարդիկ, ովքեր այդ տարիներին օգնել են հայերին, փրկել նրանց: Իսկ ամենացնցող բացահայտումը, թերեւս, իմանալն էր այն մասին, որ ցեղասպանության տարիներին մեր ընտանիքից միայն մեծ տատս ու պապս  են ողջ են մնացել: 

-Իսկ ինչպե՞ս ծնվեց «Քարքարոտ արահետներ» ֆիլմի գաղափարը:

-Ինձ համար շրջադարձային էր «Բարի սամարացի» (Le bon Samaritain) գեղանկարը:  Ես հասկացա, որ իմ ֆիլմը պետք է  պատմի եւ՛ զոհվածների, եւ՛ նրանց մասին, ովքեր օգնել են հայերին:

-Իսկ քա՞նի անգամ եք եղել Հայաստանում,  երբեւէ ցանկություն առաջացե՞լ է մնալ եւ ապրել այստեղ:

-Հայաստանում եղել եմ երեք անգամ: Ես պարզապես չգիտեմ՝ կկարողանայի՞, արդյոք, ապրել Ֆրանսիայից դուրս, քանի որ իմ ողջ ընտանիքը, ընկերները,  գործընկերները, աշխատանքը Ֆրանսիայում են: Սակայն վերջերս իմ մեջ, իրոք, ցանկություն է առաջացել գալ եւ ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում, որպեսզի ավելի խորությամբ բացահայտեմ երկիրը եւ հայկական ֆիլմարտադրությունը: Հատկապես շատ եմ սիրել Երեւանը լուսաբացին. դա ինձ մեծ ուրախություն է պարգեւում:

-Պրն Խայաջանյան, ի՞նչ է Ձեզ համար նշանակում լինել հայ:

-Սա մի փոքր բարդ հարց է, քանի որ, երբ ես Ֆրանսիայում եմ, մարդիկ ինձ ընկալում են որպես հայ իմ ազգանվան պատճառով, երբ Հայաստանում եմ, մարդիկ ինձ ընկալում եմ որպես ֆրանսիացի, քանի որ ես չեմ խոսում հայերեն: Եվ երբ ես Թուրքիայում եմ՝ իմ մեծ պապի գյուղում, մարդիկ ինձ ընկալում են որպես իրենցից մեկը:  Ինքնությունը շատ բարդ թեմա է ինձ համար: Միայն մի բան կարող եմ համոզված ասել.  ես զգում եմ մեծ պատասխանատվություն եւ հպարտություն՝ հարգելով իմ հայ նախնիների հիշատակը: Որպես ռեժիսոր՝ Հայաստանը եւ հայկական մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնեÕ �ու անհրաժեշտություն եմ զգում:

-Նշեցիք, որ հայերեն չեք սովորել մինչ օրս, ի՞նչն է պատճառը:

-Ես չեմ ուզում հայերեն սովորել Ֆրանսիայում, նպատակ ունեմ վերադառնալ Հայաստան եւ հենց տեղում հայերեն սովորել:

-Մի շարք միջազգային մրցույթների եք մասնակցել, վերջերս էլ Հայոց ցեղասպանության մասին Ձեր ֆիլմը ցուցադրվեց Թուրքիայում, ի՞նչ տպավորություններ ունեք այդ մրցույթից:

-Ֆիլմի ցուցադրումը Ստամբուլում շատ հատուկ էր: Հանդիսատեսները լայն աշխարհայացքի տեր բաց մարդիկ էին, այդ իսկ պատճառով նրանք հավանեցին ֆիլմը: 

-Ես կուզենայի նաեւ անդրադառնալ  Արցախի մասին ֆիլմ նկարահանելու Ձեր ծրագրերին:  Վերջերս Դուք առաջին անգամ այցելեցիք Արցախ, ի՞նչ ազդեցություն այն թողեց Ձեզ վրա:

-Արցախն ինձ անչափ շատ է դուր գալիս: Այնտեղ ապրում են մարդիկ, ովքեր լի են եւ՛ երջանկությամբ, եւ՛ միաժամանակ վախով:  Ես ցանկանում եմ ֆիլմ նկարահանել հենց այս մարդկանց մասին: Ես նախատեսում եմ վերադառնալ այնտեղ հաջորդ ամառ՝ սցենարը գրելու համար: 

  Հարցազրույցը վարեց

  Սյուզի Մուրադյանը

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank