Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև

SOCIETY

Հոլանդիայում հայերի նկատմամբ խռովություն հրահրողը կկանգնի դատարանի առջև:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, Հոլանդիայում նման դեպք առաջին անգամ է, երբ հայատյաց կեցվածքով հանդես եկողը կանգնում է դատարանի առջև:

Մաթո Հախվերդյանի ներկայացմամբ` դեպքը տեղի է ունեցել 2014 թվականին, երբ թուրքերը Ալմելո քաղաքում մեծ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ  Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի: Բողոքի ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել մի քաղաքացի, ով ասել է, թե Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը: 

«Այդ ցույցի ժամանակ նրանք օսմանական տարազներով ելույթ ունեցան՝ ասելով, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել: Այդ անձը, ով հնչեցրեց Ղարաբաղը հայերի գերեզման դառնալու մասին հայտարարությունը,  Հաագայում գործող թուրք-ադրբեջանական մի կազմակերպության նախագահն է: Այն ժամանակ բողոք ներկայացրեցինք, ամբողջ նյութերը տրամադրեցինք դատախազությանը: Երկու տարի այդ ամբողջ նյութերը մանրակրկիտ ուսումնասիրվեցին, երկու անգամ թուրքերենով հնչած ելույթները թարգմանվեցին տարբեր մարդկանց կողմից: Եվ ահա, նյութերն ուսումնասիրելուց հետո դատախազություը գտնում է, որ հայերի դեմ արարք է գործվել, որը պատժելի է: Հիմա դատախազությունը որոշել է լսել այդ մարդուն, բայց խնդիրն այն տրամաբանության մեջ է, որ գործը դատարան է հասնելու»,- ասաց Մաթո Հախվերդյանը:

Վերջնական որոշումը դատավորինն է, հնարավոր է ազատազրկում սահմանվի, հնարավոր է՝ դրամական փոխհատուցում կամ տուգանք: Մաթո Հախվերդյանի խոսքով` դա, իհարկե, կարևոր է, սակայն, այն, որ նման հայատյաց հայտարարության համար ադրբեջանցին կկանգնի դատարանի առջև, դա արդեն լուրջ քայլ է:

«Կարևորը երևույթն է: Դա նշանակում է, որ այսուհետ նման հայտարարություններ անողը կկանգնի դատարանի առջև: Այսինքն` այս դեպքը զսպող գործոն կարող է լինել: Նման գործընթաց Հոլանդիայում առաջին անգամ է տեղի ունենում և կարող է նախադեպ լինել ինչպես Հոլանդիայի, այնպես էլ այլ եվրոպական երկրների համար»,-ասաց Մաթո Հախվերդյանը՝ նշելով, որ խռովություն հրահրող այդ անձնավորությունը նույն հայտարարությունն արել է այս տարվա ապրիլին, ղարաբաղյան դեպքերով պայմանավորված անցկացվող բողոքի ցույցի ժամանակ:

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական լոբբիի աշխատանքին՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ որոշակի ակտիվացում է նկատվում, սակայն ադրբեջանցիներն աչքի են ընկնում սուտ տեղեկություններ տարածելով, չեղած բանն ուռճացնելով:

« Օրինակ` խորհրդարանի կողքը մի սրահ կա, որտեղ կարող են տարբեր կազմակերպություններ հանդիպումներ կազմակերպել, լրատվամիջոցների հրավիրել և դա ամենևին կապ չունի խորհրդարանի հետ:  Ադրբեջանցիները երբեմն վարձում են այդ սրահը և ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն տարածում, թե խորհրդարանում Խոջալուի հարցով ցուցահանդես են կազմակերպել: Մեկ այլ դեպք, երբ ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություն էին տարածել, թե հայերը իրենց ակումբը ջարդել են: Դիմեցինք ոստիկանությանը,  պարզվեց, որ նման բան չկա: Իսկ իրենց լրատվամիջոցներով այդպի սի կեղծ լուրեր են տարածում»,- հավելեց Մաթո Հախվերդյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League