Նոր տեսանյութեր՝ Գագիկ Բեգլարյանի որդու շքեղ հարսանիքից
LIFEԻնչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանեկան արարողությունը։ Պսակադրությունը տեղի էր ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում։
Հարսանեկան խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, քաղաքական ողջ էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Հարսանեկան խնջույքին ներկա է եղել նաև «Ամարաս»-ի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը: Վերջինս իր Instagram-ում տեսանյութեր է հրապարակել՝ մակագրելով.
«Ձեզ եմ ներկայացնում իմ վերջին աշխատանքներից մեկը, որի բեմադրությունը կատարվել է ինձ արդեն շատ հարազատ դարձած՝ Հրանտ և Ջուլիետա Բեգլարյանների համար: Ի սրտե շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ ձեր կյանքի ուղեկիցը լինի միայն ու միայն սերը»:



