«Հրապարակ». Վերջին ընտրություններին Մհեր Սեդրակյանը տակից խաղեր է տվել ՀՀԿ-ի դեմ
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններում ՀՀԿ-ի դեմ տակից խաղեր են տվել նաեւ սեփական կուսակիցները։ Արագածոտնի Կարբի գյուղում անկուսակցական Դավիթ Հարությունյանին, պարզվում է, աջակցել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր գործող գյուղապետ Կարո Բաղդասարյանին։
Որոշ տեղեկություններով, Թոխմախի Մհերն իր «մատյան գունդն» է գործուղել Կարբի՝ բիզնեսմեն Հարությունյանին աջակցելու, սակայն դա չի օգնել՝ Բաղդասարյանը մոտ կրկնակի ձայներով հաղթել է՝ 1669 քվե։
Դ. Հարությունյանը երեկ չցանկացավ խոսել, հորդորեց դիմել իր շտաբի պետին, հերքեց անգամ իր եւ Սեդրակյանի կապը, ասաց, որ չի ճանաչում նրան. «Դե, լսել եմ անուն-ազգանունը, բայց չեմ ճանաչում, մոտիկ չեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



