Փարիզ. Սիրիայում հրադադարի շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համաձայությունը կարգավորման միակ հիմքն է
INTERNATIONAL NEWSՍիրիայում հրադադարի շուրջ ռուս-ամերիկյան համաձայնությունը «չափազանց փխրուն է», բայց այն սիրիական ճգնաժամի կարգավորման «միակ հիմքն է»: RFI-ի հաղորդմամբ՝ Նյու Յորքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն:
«Թել կա, թեկուզ եւ նեղ, որը հարկավոր է քաշել՝ հրադադարի հասնելու, մարդասիրական օգնության տրամադրման մատչելիություն ապահովելու եւ քաղաքական բանակցությունները վերականգնելու համար: Ֆրանսիայի անունից մտադիր եմ առաջարկել հրադադարին հետեւելու արդյունավետ մեխանիզմ ստեղծել»,- ֆրանսիացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում AFP-ն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



