Տիկնիկ-տղամարդը գտել է իր կյանքի սիրուն (լուսանկարներ)
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Հաշվի առնելով Ջոել Ադամսի` տիկնիկի նման հագնվելու տարօրինակ հատկությունը, կարելի էր ենթադրել, որ նա խնդիրներ կունենա հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Սակայն նրան հաջողվել է գտնել մի աղջկա, ով ոչ միայն պատրաստ է հաշտվել նրա տարօրինակությունների հետ, այլ նաև նրան գրավիչ է համարում:
28-ամյա Ադամսը 27-ամյա Մելիսայի հետ ծանոթացել է Facebook սոցկայքի միջոցով:

Մելիսան շատ լավ հասկանում է, որ Վիկտորյա անունով տիկնիկն իր սիրեցյալի անքակտելի մասն է:

Վիկտորյայի վերածվելու համար Ջոելին 20 րոպե է անհրաժեշտ:

Ամեն ինչ սկսվում է բարձիկներ ամրացնելուց, որի շնորհիվ նա դառնում է փարթամ կրծքով տիկնիկ:

Հետո նա սեղմիրան է հագնում, որը նրա կազմվածքին կանացիություն է հաղորդում, ապա հագնում է մարմնագույն կոստյում:

Ջոելը խոստովանում է, որ Վիկտորյայի վերածվելը ճամփորդություն է, որը ստիպում է իրեն այլ` ինքնավստահ և կենդանի մարդ զգալ:

Տղամարդն իր «հոբբիով» տարվել է 10 տարի առաջ` դրա վրա ծախսելով մոտ 15 հազար դոլար:



