Նյու Յորքում ռումբերը նույնական են Բոստոնի մարաթոնում պայթած ռումբերին
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 17-ին Նյու Յորքում գործած պայթուցիկ սարքը եւ ոչ հեռու գտնված երկրորդ ռումբն, ինչպես պարզվել Է, պատրաստված են եղել շուտեփուկներից ՝ լցված բեկորային տարրերով: Դրանք նույնական են այն ռումբերին, որոնք 2013 թվականին գործել են Բոստոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ երկու սարքերում Էլ որպես ճայթիչներ օգտագործվել են շարժական հեռախոսներ եւ Ծննդյան տոների դրասանգներ:
Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքի Չելսիի շրջանում իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորել Է 29 մարդ: Ավելի ուշ պայթյունից մի քանի թաղամաս այն կողմ գտնվել եւ վնասազերծվել Է երկրորդ պայթուցիկ սարքը՝ համանման կառուցվածքով:
Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) հայտնել Է, որ Բրուքլինում իր աշխատակիցների տեսադաշտում Է հայտնվել մի ավտոմոբիլ, բայց ոչ ոք չի կալանավորվել:
Ձերբակալվել Է հինգ մարդ: Նրանց պատրաստվում են հարցաքննելու: Բայց ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Նյու Յորքի Մանհեթենում ռումբի պայթյունն «ակնհայտորեն ահաբեկչության ակտ» Էր, ավելի վաղ հայտարարել Է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն:
2013 թվականի ապրիլին Բոստոնի մարաթոնի ժամանակ ռումբերի պայթյունի հետեւանքով զոհվեց երեք մարդ, ավելի քան 260-ը վիրավորվեցին:



