Yerevan, 16.November.2025,
00
:
00
BREAKING


Էրոտիկ հորոսկոպ

LIFE

ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20)

ԿԻՆ Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ինքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ` իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում նա բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության` ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն` ամուսնուն հիրավի հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է տրագիկ ավարտ ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար, նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ, հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել էին դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն նա կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն, նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանեհայր:

ՑՈւԼ (ապրիլ 21 - մայիս 20)

ԿԻՆ Հմայիչ է, նրբաճաշակ, կամակոր ու զգացմունքային: Նա ձգտում է շրջապատել իրեն գեղեցիկ իրերով ու փայլուն տղամարդկանցով: Չնայած որ, տղամարդիկ շատ լավ հասկանում են նրա բնավորությունը, ամեն դեպքում, ջանում են նրա հետ ինտիմ հարաբերության հասնել, քանի որ, նա հիանալի զուգընկերուհի է, որը կարող է նրբին զգայական հաճույք պարգևել: Զգացողությունների լիարժեքության ուրախությունը փոխանցվում է զուգընկերոջը: Բայց և այնպես, նրա ուրախությունը անվերջանալի չէ: Որոշ ժամանակ անց, նա գտնում է, որ իրեն այլ գիրկ է հարկավոր երջանկության համար: Էրոտիկայի մեջ անկեղծ է ու տրվում է իր հակումներին առանց ետ նայելու` ջանալով նոր պարտնյորից քաղել դեռևս չճաշակած ու չուսումնասիրած նոր հաճույքներ: Պետք է խոստովանելլ, որ նա տղամարդկանց համար նույնքան գրավիչ ու հրապուրիչ է, որքան քայքայող ու ավերող: Նրա ամուսնական կյանքը հաճախ խառնաշփոթային է ու անկայուն: 
ՏՂԱՄԱՐԴ Կանայք ձգտում են նրա հետ ամուսնանալ: Կանանց գրավում է նրա ինքնավստահությունը, սեփական արժանիքի զգացումը, զուգընկերուհու նկատմամբ կոռեկտ ու հարգալից վերաբերմունքը: Նրան ճարտար ու նրբին սիրեկան չես կոչի , բայց նրա կիրքը ուժեղ է ու ազդում է կանանց վրա: Հարաբերության ժամանակ նա հակված է իրավահավասարության ու չի ձգտում խեղդել զուգընկերուհուն զգայնությամբ: Նա բացահայտ է գործում մերձեցման բոլոր դրսևորումներում ու պահանջում է նույնպիսի բացահայտ դրսևորում կնոջից: Խանդոտ է, բայց համարում է դա իր թուլությունը: Ինչպես և ամեն ինչում, կնոջ ընտրության հարցում նույնպես բացարձակ անկախ է ու հույսը դնում է միայն սեփական փորձի վրա: Նրան գրեթե անհնար է «գերել» բազմաթիվ կանացի խորամանկություններով. նա բավականին խելացի ու խորաթափանց է: Հետևում է մարմնի գերազանց կառուցվածքին ու ֆիզիկական տվյալներին մինչև խոր ծերություն: Ամուսնությունը երկար ու երջանիկ է, չնայած որ նա դրա համար հատուկ ջանքեր չի գործադրում:


ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 - հունիս 21)

ԿԻՆ Երևում է «Երկվորյակ»-ից նրան որոշակի երկատվածություն է բաժին ընկել: Մի կողմից խելքը, խորաթափանցությունը, հիանալի բնավորությունը, մարդկանց հետ շփվելու հմտությունը օգնում են հասնելու լավ հաջողությունների աշխատանքի մեջ: Մյուս կողմից սակայն, այդ նույն խելքն ու մարդկանց հետ շփվելու ունակությունը հնարավորություն չեն տալիս նրան գտնելու իր միակ ու անկրկնելի տղամարդուն: Նա հավատարիմ ու հուսալի ընկեր է շատերի համար, բայց ոչ մի կերպ չի կարողանում գտնել իրեն համահավասար պարտնյորի: Հենց նրան է պատրաստ նվիրելու իր զգացամունքայնությունն ու նվիրվածությունը: Բայց նրան համապատասխան տղամարդիկ հանդիպում են հազվադեպ, ու շատ հաճախ կրակն այդպես էլ չի բոցավառվում: Պատահական կապերում, որոնք շատ չեն լինում, նա գտնում է հասարակ ֆիզիկական բավարարվածություն: Այդ կանանց չեն լքում, նրանցից լուռ հեռանում են` հոգում տանելով հարգանք դեպի նա: Սակայն, եթե նա հանդիպում է իր ընտրյալին, ապա նրանց ամուսնությունը ընտանեկան կյանքի երջանկության օրինակ կարող է ծառայել: 
ՏՂԱՄԱՐԴ Այս նշանի տակ ծնվածների մեծամասնությունը տաղանդավոր, շնորհալի կերպարներ են: Նրանք շրջապատող աշխարհի զգայական ընկալում ունեն: Բարձր են գնահատում կնոջ գեղեցկությունը, ինտիմ հարաբերությունների գեղեցկությունը: Սակայն Երկվորրյակի տաղանդը ամենևին չի հանդիսանում նրա գրավականը սեքսուալ ոլորտում: Ռոմանտիկ աշխարհընկալումը խանգարում է նրան ճիշտ գնահատել կնոջը, նա փաթաթում է զուգընկերուհուն ռոմանտիզմի շղարշով: Բնականաբար սա պատասխան զգացմունք է առաջացնում, բայց հարաբերությունը հաճախ հիասթափեցնում է պարտնյորուհուն: Սեքսուալ տաղանդ նրան միշտ չէ, որ տրված է: Ռոմանտիկ կերպարանքը սնում է նրա ստեղծագործական կյանքը, բայց ոչ ինտիմ հարաբերություններին: Նա անընդհատ մուսայի կարիք ունի ու գրեթե միշտ գտնվում է կին, որը զոհում է իրեն հանուն տաղանդի: Նա շատ լավ հասկանում է, որ ստեղծել նրա հետ նորմալ ընտանիք անհնար է ու բավարարվում է պահապան մուսայի դերով:

ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 - հուլիս 22)

ԿԻՆ Բնավորությամբ նա չափազանց էրոտիկ է ու անզուսպ ձգտում է զգայական հաճույքին: Սակայն, որքան էլ զարմանալի է, տղամարդկանց հետ իրեն սառն է պահում: Նրան թվում է, թե իր տենչանքը թուլություն է, որը նկատում են տղամարդիկ, սակայն երբեք չի սիրում ընդունել իր թուլությունները: Նա շատ ջանքեր է գործադրում ուժեղ ու ինքնուրույն երևալու համար: Սակայն հեշտ է գրգռվում, կիրքը գրավում է նրան ու նա ջանում է թաքցնել դա, ինչը երբեմն հասցնում է նրան կոպտության: Հարաբերությունից հետո նա աշխատում է այլևս չհանդիպել իր պարտնյորի հետ, իսկ եթե դա անխուսափելի է, ապա նրա հետ իրեն պահում է կամակոր ու դյուրագրգիռ: Սակայն, եթե հանդիպում է տակտով ու համբերատար տղամարդ, որը կարող է, առանց իր մասին մտածելու, հոգ տանի լիովին բավարարելու Խեցգետնի ցանկությունները, Խեցգետինը հարաբերությունից հաճույք է ստանում: Պետք է միայն նկատել, որ շատ քիչ տղամարդիկ կան, որոնք պատրաստ են նման զոհողության: 
ՏՂԱՄԱՐԴ Նրա հետևից ձգվում է վիրավորված ու լքված կանանց երկար շլեյֆը: Բայց դա նրա մոտ կարեկցանքի զգացում չի առաջացնում, քանի որ նա դրան հակված չէ: Նա առանձնանում է էգոիզմով` համեմված պճնամոլության ու ինքնավստահության բավական մեծ մասնաբաժնով: Փորձ ունեցող կանայք խուսանավում են նրանից: Դրան հակառակ նա պատրաստ է ծուղակը գցել երիտասարդ աղջիկներին, սակայն լքում է նրանց, հենց որ ձանձրանում է: Չնայած նա էրոտիկ է, բայց անկողնում հոգ է տանում միայն սեփական բավարարվածության համար, երբեմն դրսեվորելով վիրավորական ու ցինիկ վարք: Նրա հետ հարաբերության ժամանակ իրական հաճույք ստանում են միայն դեպի մազոխիզմը հակում ունեցող զուգընկերուհիները: Իր ամբողջ սեռական կյանքը ենթարկում է սեփական առողջության հոգատարության համար: Ամուսնությանը դիտում է որպես մահափորձ սեփական ազատության նկատմամբ: Նա ստեղծված չէ ամուսնության համար, քանի որ նա ձգտում է խեղդել շրջապատում բոլորին: Նրա կինը դժբախտ, մոռացված էակ է: Սակայն լինում են բացառություններ, երբ Խեցգետնին հանդիպում է նրանից ավելի տիրող ու դաժան կին:

ԱՌՅՈւԾ (հուլիս 23 - օգոստոս 23)

ԿԻՆ Նա շատ հմայիչ է ու ունակ է իր ծուղակը գցելու նույնիսկ սթափ մտքին: Միևնույն ժամանակ իր զգացմունքները միշտ հանգիստ են մնում, ու նա ցուցաբերում է դատողականություն բոլոր իրավիճակներում: Նույնիսկ հարաբերության ժամանակ տղամարդը զգում է նրա անկիրք հայացքը: Մասամբ դա կարող է բացատրել նրա ֆիզիկական սառնությունն ու թույլ հետաքրքրասիրությունը սեքսի նկատմամբ: Նա գործնական է ու ամեն մի զուգընկերներոջը գնահատում է իչպես պոտենցիալ ամուսին: Նրան ի ծնե տրված է լինել լավ կին ու մայր: Հենց ընտանիքի պաշտպանության հարցում է արտահայտվում նրա առյուծային բնույթը: Բայց նրա անտարբերությունը սեքսի հանդեպ շատ խնդիրներ է առաջացնում ամուսնու համար: Շատ հաճախ, շարունակելով սիրել իր կնոջը, նա կապ է հաստատում այլ կնոջ հետ, որը ունակ է տալու նրան էրոտիկ զգացողությունների ամբողջ գամման: Առյուծը խանդոտ է, սակայն նրա ամուսնու դավաճանության մեջ մեղադրել պետք է միայն ու միայն իրեն: Ամուսնությունը հաջող կլինի, եթե նրան հանդիպի նույնատիպ էրոտիկ մակարդակ ունեցող տղամարդ: 
ՏՂԱՄԱՐԴ Բազմաթիվ թուլություններ ունի: Շուրջը նույնիսկ չեն նկատում, որ վստահ ու բարեհոգի կերպարի ետևում թաաքնվում է իր կարողությունների ու հնարավորությունների նկատմամբ վստահության բացարձակ բացակայություն ունեցող տղամարդ: Նրան անվերջ թվում է, որ իր փոքր իսկ ոչ գրագետ քայլը (հարաբերության ժամանակ) զուգընկերոհւու կողմից ծաղրանքի կարժանանա: Նա անընդհատ տապալման է սպասում և այդ պատճառով գտնվում է անընդհատ ներվային լարվածության վիճակում: Իր լիարժեքությունը համոզելու համար, նա դիմում է բոլոր հնարավոր սիրային խորամանկությունների, մտնում է կասկածելի կապերի մեջ: Նրա իրական հնարավորություններն ու ուժը բացահայտել կարող է միայն խելացի ու տակտիկ զուգընկերուհին, որը կկարողանա համոզել նրան, որ նա մի գլուխ բարձր է ցանկացած այլ տղամարդուց: Հենց այդպիսի պարտնյորուհին կդառնա նրա կինը` ստանալով որպես պարգև հիանալի տղամարդ, հոգատար ու գուրգուրող հայր իր երեխաների համար:

ԿՈւՅՍ (օգոստոս 24 - սեպտեմբեր 23)

ԿԻՆ «Կույս» համաստեղությունը նրան փոխանցել է բոլոր կանացի որակները. գեղեցկություն ու փափուկ բնավորություն, հավատարմություն ու նրբություն, սեքսուալ զգացողությունների լիարժեքություն: Նա շատ ձգողական է տղամարդկանց համար, սակայն երբեք չի օգտագործում այդ փաստը շահադիտական նպատակներով: Նրան հսկայական ուրախություն է պատճառում այն, որ տղամարդը հաճույք է ստանում իրենից: Պետք չէ նրանից սպասել գերկրքեր ու բուռն հուզավառություն, նա ստեղծված է փաղաքշվելու համար ու դա դարձնում է հարաբերությունը անկրկնելի: Նրանում ապրում է խոր հարգանք տղամարդու նկատմամբ ու նրա գրկում զգում է իրեն ապահով ու հանգիստ: Այդ զգացումը փոխանցվում է նաև իր ընտրյալին: Նա փոքր ինչ ամոթխած է: Նրա ձգողականությունը տղամարդուն իր մոտ է վերադարձնում նորից ու նորից: Կույսը իդեալական կին է, մայր ու տնտեսուհի: 
ՏՂԱՄԱՐԴ Սերը կարգ ու կանոնի հանդեպ ու զգոնությունը ոչ միայն աշխատանքում, այլ նաև կանանց հետ փոխհարաբերություններում տրված է Կույսերին: Ձգտումը դեպի պարզն ու հասարակը և որոշակի երկչոտությունը փոքր ինչ դժվարեցնում են նրա սիրային կապերը: Նրան խանգարում է նաև իր սիրահարկոտությունը, որը բխում է նրա իդեալական պատկերացումներից կնոջ մասին: Նրա սեքսուալ հնարավորությունները բարձր են, սակայն զուգընկերուհուն գրավում է ոչ թե դա, այլ նրա քնքշությունը, որը հազվադեպ է նկատվում մյուս տղամարդկանց մոտ: Հենց քնքշությամբ ու նվիրվածությամբ է նա գրավում կանացի սիրտը: Սակայն նա կարող է բավարարել զուգընկերուհու նաև ամենանրբաճաշակ սեքսուալ պահանջները: Բայց և այնպես դավաճանությունը կարող է կտրուկ փոխել նրա բնավորությունը ու սիրո ծարավը կփոխվի վրեժխնդրության ծարավի: Նրան ավելի շատ հարկավոր է ոչ թե կնոջ աջակցումը, այլ որոշակի ընկերական հարաբերությունը: Իր նկատմամբ ուշադրության դեպքում նա հիանալի ընտանեհայր է լինում:

ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 - հոկտեմբեր 23)

ԿԻՆ Նրա էրոտիկ ձգտումները տեղավորված են ենթագիտակցության մեջ: Ժամանակ առ ժամանակ նա զարմանքով է հայտնաբերում իրեն նոր անկողնու մեջ ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես դա եղավ: Նա կրակոտ է, սակայն սեքսը նրա համար նպատակ չի հանդիսանում, չնայած որ այն մեծ տեղ է զբաղեցնում իր կյանքում: Նրա վարքն անընդհատ տատանվում է: Ուժեղ տղամարդն ունակ է ենթարկել նրան իրեն ու նա հնազանդորեն կհետևի զուգընկերոջ բոլոր ցանկություններին: Թույլ պարտնյորի հետ անմիջապես ինքն է դառնում տիրուհի: Սակայն ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքում տղամարդը հարաբերությունից չի ստանում լիարժեքության զգացում, քանի որ խոսքը միայն ֆիզիկական բավարարվածության մասին է: Երբ նա զգում է, որ իրեն սիրում են, կերպարանափոխվում է. դառնում է ուրախ, հմայիչ, բայց միևնույնն է նրան ռոմանտիկ չես համարի: Ամուսնական կյանքում նրա սեքսուալ պահվածքը դառնում է ավելի գիտակցված ու հետաքրքրացված: 
ՏՂԱՄԱՐԴ Բնավորության երակակիություն: Կշեռքի մի նժարին նրա հիանալի բնավորությունն է, նրբագեղությունը, կայունության ձգտումը, շրջապատի սերը, մյուսին` բոլորից թաքնվելու ձգտում, կնոջ նկատմամբ անզուսպ հետաքրքրություն, անընդհատ սեքսի ծարավ: Երբեմն լինում է, երբ կշեռքը գտնվում է հավասարակշռության մեջ, ու նա կարողանում է զսպել իր խառնվածքը: Սակայն պատահում է, որ կշեռքի երկրորդ նժարը ավելի ծանր է լինում, ու հաճույքի պահանջից աշխարհը մթնում է: Այսպիսի վիճակը նրա համար հղի է տապալումներով, ջղային խանգարումներով: Հարաբերությունը կնոջ հետ միայն շատ կարճ ժամանակով է թեթևացնում նրա տառապանքնեևը: Հնարավորության դեպքում նա կթողներ և' ընտանիքը, և' աշխատանքը ու ամբողջությամբ կընկղմվեր էրոտիկայի մեջ: Իրավիճակը սրվում է նաև նրանով, որ զուգընկերուհիները չեն արժանանում նրա ուշադրությանը, քանի որ նա ձգտում է միայն սեփական կրքերի բավարարմանը: Նա կարող է հարաբերական հանգստություն գտնել ընտանիքում, այն դեպքում, եթե նրա կինը ունենա նմանատիպ խառնվածք:

ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 - նոյեմբեր 22)

ԿԻՆ Նրան կարելի է կցել «ճակատագրական», «առեղծվածային», «խելահեղ» մակդիրները: Նրա կիրքը անսահմանափակ է: Նրա բոլոր գործողությունները ծառայում են մի նպատակի. ստանալ սեքսուալ հաճույք: Եռանդուն է, խելացի, գեղեցիկ: Տղամարդիկ ուղղակի «խեղլքահան» են լինում նրա հետ ծանոթանալուց հետո: Սովորաբար նա շուտ է ինտիմ փորձ ձեռք բերում: Նրանք ովքեր փնտրում են «հրակեզ կին», հենց նրա մեջ են տեսնում մարմնավորված իդեալին: Նա շատ լավ տիրապետում է իրեն, սակայն հարաբերության պահին նա մի կողմ է նետում բոլոր պայմանականությունները: Համենային դեպս` դառնում է ավելի հիասքանչ իր խենթույան ու գժության մեջ: Նա վտանգավոր է այնպիսի տղամարդկանց համար, որոնք հասկնելով ինտիմ կյանքի գագաթնակետը, չեն կարողանում պոկ գալ նրանից ու դառնում են սեփական զգացմունքի գերին: Այսպիսի կանանց պատճառով ավիրվում են կարիերաներ, ընտանքիներ են քանդվում, բայց տղամարդիկ նորից ու նորից նետվում են այդ հորձանուտը: Բայց և այնպես, ամուսնու համար հաճախ լավ ընկեր է դառնում ու անում է ամեն ինչ, որպեսզի նա հասնի փայլուն հաջողությունների: 
ՏՂԱՄԱՐԴ Ամենից հաճախ նա եռանդուն, բոլոր անսպասելի արարքների ունակ մարդ է: Խաղերի մեծ վարպետ է ու մեծ արտիստ: Հիասքանչ սեքսուալ պարտնյոր է, նա երբեք թույլ չի տալիս իրեն թուլանալ ու ընկնել կանացի կախարդանքի տակ: Ամենամեծ արժեքը նրա համար հանդիսանում է սեփական ազատությունը: Սեքսը նրա համար սպորտ է, որում գտնում է իր մտքի կիրառումն ու վերամարմնավորման տաղանդը: Նրան չի գրավում հասանելիությունը, բարձրագույն հաճույքը նրա համար կնոջը հաղթելն է, որն իր նման անկախ ու ազատ կլինի ու իրեն հավասարազոր ինտելեկտ կունենա: Նրան ավելի շատ հետաքրքրում է ոչ թե հաղթանակի փաստը, այլ խաղի ընթացքը: Հաղթվածներին նա վերաբերվում է երախտաբար, ինչպես նրան թելադրում է իր պատվի օրենսգիրքը: Որպես պարգև նրանց տրվում է Կարիճի եռանդն ու սեքսուալ փորձը: Շատ կանայք նրա հետ խաղում պարտությունը հավասարազոր են համարում հաղթանակի: Ամուսնու դերում նրան դժվար է պատկերացնել: Հաճախ նրանք ամուրի են մնում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 - դեկտեմբեր 21)

ԿԻՆ Հիանալի զուգընկերուհի է այն տղամարդկանց համար, ովքեր սիրում են խելացի, ուրախ, ոգևեորվող կանանց: Սեքսուալ պլանում գայթակղիչ է ու անսպառ: Կարողանում է գնահատել կյանքը նրա բոլոր դրսևորումներում` աշխատանքում, արվեստում, սպորտում, ընտանիքում: Սեքսը նրա համար կեցության լիարժեքության զգացումն է, և նա ձգտում է քաղել հարաբերությունից հնարավոր առավելագույն հաճույքը: Աղմկոտ է, կենսուրախ, լի երևակայությամբ: Այս հատկությունները կցված են նրան նաև ինտիմ կյանքում: Իրսկապես երջանիկ է լինում միայն իր ցանկությունների լիարժեք բավարարումից հետո: Իմանալով իր գինը, ամուսնու դավաճանությանը վերաբերվում է բավական հանգիստ, ի դեպ, իր կողմից արված դավաճանությանը նույնպես: Ընտանեկան կյանքին լրջորեն է մոտենում, սակայն միշտ չէ, որ կարողանում այն ներդաշնակ դարձնել, քանի որ նոր տպավորություններ ունենալու ծարավը հաճախ նրան հեռացնում է ընտանեկան օջախից, որի մոտ մնում է մոլորված ամուսինը: 
ՏՂԱՄԱՐԴ Ուրախ է, բարեհոգի, սիրահարված բնությանը: Նրա անչար հոգին ձգվում է գեղեցիկ արարքների ու հիասքանչ կանանց կողմը: Ճանապարհորդելով կյանքով, նա բաց է թողնում «Ամուրի» նետերը աջ ու ձախ` ոչ այնքան հոգալով արդյունքների մասին: Նա պատրաստ է չէ ամուր կապվածության, բայց չի պահանջում այդ նաև կնոջից: Բնավորությամբ ռոմանտիկ է ու թափառական: Կինը երբեք չի դառնա նրա ուղեկցող աստղը, սակայն դա չի խոսում նրա անտարբերության մասին: Ընդհակառակը, կինը, սեքսը նրան հաճույք են պատճառում: Կանայք էլ են սիրում նրան: Բայց տալով զուգընկերուհուն ամենը, նա հեռանում է: Եվ պարտնյորուհին չի փորձում պահել նրան` պարզ հասկանալով, որ նա ստեղծված չէ երկար կապերի համար: Սեքսի ժամանակ նա անկեղծ հավատում է սիրո գոյությանը, բայց որոշ ժամանակ անց հարաբերությունից մնում են լոկ տխուր, նուրբ հիշողություններ: Չստացված սիրախաղը (ֆլիրտ) չի վախեցնում նրան: Կատարվածին վերաբերվում է փիլիսոփայորեն. «Դե ինչ արած, հաջորդ անգամ կստացվի»:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 - հունվար 21)

ԿԻՆ Այս նշանի տակ ծնվածներին հաճախ տանջում է իր ցանկությունների ու դրանց բավարարման հնարավորության միջև հակասությունը: Նա սեքսուալ է, սիրահարկոտ, բայց միևնույն ժամանակ խիստ է արտաքին պատշաճության պահպանման համար: Այդ պատճռով նրա կիրքը հաճախ ելք չի գտնում, որը կարող է պատճառ դառնալ բազմաթիվ կոմպլեքսների: Տղամարդիկ ձգտում են դեպի նա, զգալով ցանկալի զուգընկերուհի, սակայն մնում են տարակուսած` բախվելով նրա ստեղծած առաքինի կնոջ կեպարին: Կաթիլ-կաթիլ հավաքվող ձգտումները ժամանակ առ ժամանակ բացում են բոլոր արգելքները, ու նա նետվում է դեպի կարճ արկածը` մի կողմ դնելով իր սկզբունքները և գրավելով զուգընկերոջն իր եռանդով ու ճարտարությամբ: Ամուսնական կյանքում ամուսնուն հաճախ հասնում է Այծեղջյուրի կոտոշը: Պատառոտվելով զղջումներով` նա նորից կանգնում է առաքինի կնոջ ուղու վրա, սկայան խառնվածքը նորից ելք է փնտրում: Զառամյալ տարիքում այսպիսի կանայք դառնում են ինքնամփոփ ու կռվարար տատիկներ: 
ՏՂԱՄԱՐԴ Այծեղջուրին բնորոշ է ճշգրիտ որոշել սեփական ձգտումները: Նա ռեալիստ է ու միշտ ճիշտ գտնում է նպատակի ճանապարհը: Կանանց հետ հարաբերություններում նա գրեթե միշտ հասնում է հաջողությունների: Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա կոլեկցիոներ է: Նրա կրքի առարկան պաշտամունքի օբյեկտ է հանդիսանում, որին հավատարիմ է մնում երկար ժամանակ: Սեքսը նրա համար միշտ զարդարված է զգացմունքով, ինչը շատ բարձր է գնահատվում կանանց կողմից: Այծեղջյուրն ինքնամփոփ է ու կրում է իր էրոտիկ գաղտնիքները իր մեջ: Սակայն նա ունակ է բացվելու ու ցույց տալու իր խառնվածքի ամբողջ կրքոտությունը: Նրան ամուսնության հակելու բոլոր փորձերը անարդյունք են: Նրա համար թանկ է իր սեփական ազատությունը: Նա ընտանիք է կազմում միայն այն ժամանակ, երբ ինքն է այդպես որոշում: Ամուսնական կյանքում նա հիանալի հայր է լինում, իսկ ձգտումը դեպի կինը ժամանակի ընթացքում ավելի է ուժեղանում:

ՋՐՀՈՍ (հունվար 22 - փետրվար 20)

ԿԻՆ Նրա տանը միշտ շատ հյուրեր կան, որոնց ձգում է տանտիրուհու խելքը, հմայքը, շփվելու ունակությունը: Սակայն դա չի նշանակում, որ նա բազմազան է նույնպես ինտիմ հարաբերություններում: Լինելով լավ կին, հմտորեն ղեկավարելով տունը` իր սերը դեպի համաչափությունն ու կարգապահությունը նա տեղափոխում է ննջարան: Հմայված նրա արտաքին դյութանքով, տղամարդը ձգտում է նրա մոտ` փնտրելով նոր զգացողություններ: Սակայն հարաբերությունից հետո Ջրհոսը հիշում է միայն մոմերի առկայծումն ու նոր հարդարված սպիտակեղենը: Նրա համար խորթ է մոլեգին էրոտիկան: Դե դա նրան հարկավոր էլ չէ, քանի որ կյանքի երջանկությունը նա տեսնում է ուրախ ընկերախմբում (կամպանիա), հետաքրքիր շփումներում: Ու չնայած` նրա դուր գալու ցանկությունը ստիպում է ամուսնուն խանդել, նա կարող է հանգիստ լինել, քանի որ կինը նրան հավատարիմ կմնա: Ջրհոսը հիանալի զուգընկերուհի է թույլ խառնվածքով տղամարդու համար, որը փնտրում է ոչ այնքան սեքս, որքան հանգստություն և ուշադրություն: 
ՏՂԱՄԱՐԴ Տաք խառնվածք ունեցող կնոջ համար նա «նվեր» չէ: Նրա սեքսուալ ոլորտը մեծ չէ ու գտնվում է նրա հոգու ետնաբակում, ինչ-որ մի տեղ: Էրոտիկ ձգտումները մինիմալ են և նա բավարավում է հազվադեպ կապերով, որոնցում նրան գրավում է ոչ այնքան ֆիզիկական հաճույքը, որքան գեղեցիկ կնոջը տիրելու փաստը: Բացարձակ անտարբեր է իր խառնվածքի ու փորձի նկատմամաբ: Շատ բաներում նրա սեքսուալ պահվածքը որոշված է ընկերների հետ զրույցներով, գրքերով: Հարաբերության ժամանակ նա հանգիստ ու պատրաստակամ ենթարկվում է զուգընկերուհուն, որովհետեվ այլ դերի ուղղակի պատրաստ չէ: Ամուսնական կյանքում դավաճանության քայլ չի անում, որովհետև նրա գլուխը զբաղված է աշխատանքով ու ընտանեկան գործերով: Այնուամենայնիվ նրա կնոջը երջանիկ չես կոչի, քանի որ զգայական հաճույք ամուսինը նրան շատ քիչ է տալիս: Սակայն թույլ խառնվածքով կնոջը նա միանգամայն համապատասխանում է, քանի որ նա հետաքրքիր և շնորհալի մարդ է, հավատարիմ ընկեր է ու օգնական:

ՁԿՆԵՐ (փետրվար 21 - մարտ 20)

ԿԻՆ Դերասանների, ռեժիսորների, գրականագետների, բոհեմի աշխարհն է նրանը: Նա ապրում է իր մտածած երազների ու հույսերի թագավորությունում: Նրա էրոտիկան իրականացվում է աստվածացումով, սիրային «դրամատուրգիաներով», խաղերով, բայց ոչ մի կերպ ֆիզիկական հարաբերությամբ: Ու չնայած` իր հարուստ երևակայության մեջ նա փորձում է իր զուգընկեոջը դարձնել արքայազն, ցածր խառնվածքը նրան չի բերում լիարժեք բավարարվածություն հարաբերությունից: Նրա կյանքն անցնում է հրաշքի սպասումով` հույսով հանդիպելու նրան, ով կծածկի իրեն վարդերով: Որպես կանոն տղամարդիկ նրա մոտ չեն վերադառնում, քանի որ այնքան էլ չեն սիրում ռոմանտիկ արցունքներ ինտիմ քնքշանքների պահին: Այն, որ նա չի հասկանում, որ սեքսում պետք է կարողանալ ոչ միայն վերցնել, այլ նաև տալ, նրան մելամաղձոտ (մելանխոլիկ) է դարձնում: Բնավորությամբ նա բարի է, ու շատ երիտասարդներ իրենց առաջին փորձը ձեռք են բերում նրա գրկում: Ամուսնական կյանքում նա հաճախ է դիմում դավաճանության, որի համար բացատրություն չեն կարող տալ ո'չ ինքը, ո'չ իր ամուսինը: 
ՏՂԱՄԱՐԴ Շնորհված է մեծ զգացմունքայնությամբ: Նրա հարուստ ներաշխարհը լի է ապրումներով ու հակադրություններով, և էրոտիկ մոտիվները նրանում քիչ տեղ չեն գրավում: Նրա զգացմունքայնությունը բորբոքում է կանանց ու հաճույք է պատճառում նրանց: Բայց զուգընկերուհու ցանկացած փորձ թափանցելու նրա հոգին նա նրբորեն արգելափակում է: Երբ այդպիսի փորձերը համառ են դառնում, նա աննկատ հեռանում է` կնոջը հասկացնելով, որ նա «միայնակ գայլ է»: Նրա նշանաբանն է`. «կինը սիրում է ականջներով», ու կարող է խոսքերով խելքահան անել կնոջը: Նրա ինտիմ հարաբերությունների մասին չգիտեն նույնիսկ նրա ամենամոտ ընկերները: Հոգում նա կոլեկցիոներ է` ունակ գնահատելու իր ձեռք բերումները: Ամուսնական կյանք մտնում է միանգամայն գիտակցաբար, չնայած չի զգում ո'չ կնոչ, ո'չ երեխաների կարիքը, կինը զգում է նրա անկեղծության պակասը: 

Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom