«Հրապարակ». Ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. հունվարին նա պլանավորում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն
POLITICS«Վերջին օրերին ակտիվացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը սահմանադրական փոփոխությունների «Ոչ»–ի շտաբի ակտիվ քարոզիչներից է դարձել։ Նրա հիմնական լոզունգն այն է, որ սա «գեյերի սահմանադրություն» է, ինչն ավանդապաշտ Գյումրիում կարող է խիստ բացասաբար ազդել։ Զուգահեռ, Ղուկասյանն իր փոքրաթիվ կողմնակիցներին հույս է ներշնչում, որ հունվարին ինքը վերադառնալու է ակտիվ քաղաքականություն։
Ակնհայտ է, որ նա ցանկանում է տապալել սահմանադրական հանրաքվեն մարզում, որպեսզի ինչ-որ կերպ պահանջված լինի իշխանությունների կողմից։ Զարմանալին այն է, որ «վերևներից» մեկ զանգն անգամ միշտ բավարար է եղել Վարդանիկի վախը բռնելու համար, սակայն հանդուրժում են նման գործելաոճը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



