Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Լավություն արա՛, ու…

LIFE

Blog.mediamall.am-ը գրում է.

Լավություն արա՛, ու… Փոքրիկ տղան ամեն օր փողոցից փողոց էր անցնում ՝ փորձելով ծաղիկ ու փուչիկ վաճառելով օրվա հացի փող աշխատել: Լինում էր,որ մի քանի օր շարունակ նրան չէր հաջողվում ոչինչ վաճառել, այդ ժամանակ նա գլխահակ նստում էր ինչ-որ մարդաշատ վայրում՝ ձեռքը առաջ պարզած... Բարեկեցիկ կյանքով ապրող ամուսինները հաճախ էին զբոսնում քաղաքի այն հատվածում, որտեղ տղան երբեմն փող էր մուրում, բայց երբեք նրան չէին նկատել, կամ էլ նկատել էին ... Նրանք սովորականի պես զբոսնում էին, երբ կինն առաջարկեց նստել մոտակա նստարանին ու մի քիչ հանգստանալ: Զրուցում էին, նկարվում ու շուրջը ոչինչ չէին նկատում: Կողքի նստարանին մի կին նստեց, պայուսակից ինչ-որ փաթաթած բան հանեց, մոտեցավ նրանց նստարանին ասելով. -Կե՛ր, բալե՛ ս, նոր եմ թխել, անուշ լինի: -Արդեն մի քանի օր է ոչինչ չէի կերել, շնորհակալ եմ տատի ջան,-պատասխանեց տղան ու չսպասելով, որ կինը հեռանա, սկսեց ուտել… Կարծես միայն հիմա ամուսինները նկատեցին իրենցից քիչ հեռու գետնին նստած երեխային: Անխոս իրար նայեցին, կինը ժպտաց, ամուսինը տեղից վեր կացավ, մոտեցավ երեխային ու հարցրեց. - Ծնողներ ունե՞ս: -Ոչ,- լսվեց պատասխանը: -Կգա՞ս մեր հետ, մեր տանը կապրե՞ս,- երեխան զարմացած նայեց տղամարդուն՝ չիմանալով ինչ պատասխանել : -Արի՛, գնացի՛նք, մեր տունը շատ կհավանես, ես քո համար շատ խաղալիքներ կառնեմ,-ասաց տղամարդն ու քայլերն ուղղեց դեպի կինը: Երեխան չգիտեր' ինչ աներ, երբ նորից լսեց. -Ար՛ի, սպասում ենք: Կանգնեց, թափ տվեց հագուստն ու անվստահ քայլերով մոտեցավ նրանց: Կինը խնդրեց նրան իրեն նայել ու ժպտալ, որպեսզի նկարի: Երեխան անխոս ենթարկվեց... Տունը շատ մեծ էր ու շքեղ: Նա երբեք նման գեղեցկություն չէր տեսել, և հույս էլ չուներ, որ երբևէ կտեսնի: Զարմացած շուրջն էր նայում, իսկ ամուսինները իրենց արածից գոհ ժպտում էին՝ չդադարելով նրան նկարել... Տան աշխատակցուհին զարմացած տղային էր նայում, չհասկանալով՝ ո՞վ է այդ երեխան, և ի՞նչ է այս ամենը նշանակում: Նրան կարգադրեցին երեխային ուտելու ինչ-որ բան տալ, լողացնել, մաքուր հագուստ տալ և հյուրերի սենյակներից մեկում քնելու տեղ պատրաստել... Երեխան կյանքում առաջին անգամ կերավ մաքուր ափսեից, մաքուր հագուստ հագավ ու մաքուր ու շատ փափուկ անկողնում պառկեց: Նա չէր հասկանում, թէ ի՞նչ կատարվեց իր հետ, ովքե՞ր են այդ մարդիկ, ինչու՞ իրեն իրենց տուն բերեցին , բայց շատ երջանիկ էր ու աչքերը վերև բարձրացնելով շշնջաց. - Շնորհակալ եմ, Աստված պապի՛կ, հիմա հավատում եմ, որ դու կաս... Առավոտյան արթնանալուց հետո մտածում էր, որ այդ ամենը երազ է եղել, բայց մի քանի վայրկյանն էլ բավական էր հասկանալու համար, որ ամեն ինչ իրական է: Հագնվեց: Հյուրասենյակում ամուսինները բազմոցին նստած ինչ-որ բան էին քննարկում, երբ տղան ներս մտավ, տղամարդն ասեց, որ միասին պետք է խանութ գնան՝ իրեն համապատասխան շոր-կոշիկ գնելու համար, բայց նախքան դուրս գալը պետք է նախաճաշեն: Երեքով սեղան նստեցին:Միայն երեխան էր ուտում: Ամուսինները անընդհատ հեռախոսով նկարում էին նրան: Խանութից վերադարձան՝ իրենց հետ բերելով զանազան հագուստ ու խաղալիքներ: Տղայի ուրախությանը չափ չկար: Նա երջանիկ էր: Արդեն ավելի վստահ էր հարցերին պատասխանում ու ավելի անկաշկանդ ժպտում: Կինը ամուսնուն հայտնեց, որ երեկոյան հյուրեր են ունենալու, շատ չուշանա: Երեխային առաջարկեց հերթով հագնել իր համար գնված շորերը, որ նկարի: Նա ուրախությամբ համաձայնեց: Երեկոյան մի քանի կին եկան նրանց տուն, զարմացած նայում էին երեխային, հետո առաջարկեցին նկարվել: - Նոր հագուստդ ու խաղալիքներդ բեր, ցույց տուր մեր հյուրերին,-ասեց կինը: Արդեն երեք օր էր, որ տղան այդ մեծ տանն էր ապրում, ու ամեն օր նոր հյուրեր էին գալիս, ու ամեն հյուրի համար նա հագնում էր իր շորերը, ցույց էր տալիս խաղալիքները և ասում էր, թե ինչ է կերել ու ինչ է արել այդ օրը: Նկարվում էր նրանց հետ, պատասխանում էր նրանց հարցերին, հարցեր, որոնք ամեն անգամ ցավեցնում էին նրան, երբ ստիպված էր լինում ասել, որ իր ծնողներին երբեք չի տեսել, որ փողոցում է մեծացել, ծաղիկ վաճառելով է հացի փող աշխատել, երբեմն էլ, երբ մի քանի օր շարունակ ոչինչ չի կերել, ստիպված է եղել փող մուրալ... Այդ ամենի մասին խոսելուց հետո նրա դեմքից ուրախությունն ու աչքերի փայլը անհետանում էին, ու նա նորից իրեն միայնակ ու անպաշտպան եր զգում... Հաջորդ օրը լրագրողներ եկան, ու նորից սկսեցին նույն հարցերը տալ... Նա արդեն կաշկանդվում էր, երբ ամեն անգամ ստիպում էին շորերն ու խաղալիքները ցույց տալ տուն եկած մարդկանց... Հինգերորդ օրը նա արթնացավ երաժշտության բարձր ձայնից: Արագ հագնվեց ու դուրս վազեց սենյակից: Հյուրասենյակը զարդարված էր տարբեր ծաղիկներով ու փուչիկներով: Նա նորից իրեն երջանիկ զգաց, ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Տան աշխատակցուհին ասեց, որ շատ հյուրեր են լինելու, տանտիրուհին խնջույք է կազմակերպել: Առաջին անգամ էր խնջույքի մասնակցելու, անչափ ուրախ էր: Երեկոյան հյուրերը մեկը մյուսի հետևից սկսեցին ժամանել: Նրանցից ոմանց հետ արդեն հանդիպել էր, մյուսներին էլ առաջին անգամ էր տեսնում: Հերթով մոտենում էին ու նկարվում հետը: Ովքեր նրա շորերն ու խաղալիքները չէին տեսել, նրանք էլ տեսան: Տանտիրուհին պարտադրում էր ամեն մեկի համար հերթով հագնել բոլոր շորերն ու ցույց տալ խաղալիքները: Հերթական հյուրը մոտեցավ և ասեց, որ նկարվի իր հետ: - Ինչու՞ եք ինձ այդքան նկարում,-հարցրեց երեխան: -<<Ինտերնետ>> եմ գցելու, գիտես <<ինտերնետը>> ինչա՞,- ու, պատասխանի չսպասելով, ավելացրեց,- դժվար, թե իմանաս: -Ով ինձ նկարում է, ինտերնետ է գցու՞մ,- հարցրեց երեխան: -Հա՛, բա քեզ ի՞նչ էր թվում, էլ ինչի՞ պետք է հետդ նկարվեինք,- քմծիծաղով ավելացրեց հյուրն ու, հենց նոր արած նկարները թերթելով, հեռացավ: Տղային այլևս այդ խնջույքը հետաքրքիր չէր: Ուզում էր, որ երաժշտության ձայնը կտրեին, բոլոր լույսերն անջատեին, ու այդքան շատ նկարվող մարդիկ վերջապես հանգիստ թողնեին իրեն: Բայց այդ պահին նրան մոտեցավ տանտերն ու ասեց, որ գա իր ու կնոջ հետ նկարվի, հետո պահանջեց, որ տան աշխատակցուհին բերի երեխայի այն շորերը, որով իրենց տուն է եկել, հետո պարտադրեց հագնել ու գալ հյուրերի մոտ: Երբ երեխան արդեն իր համար անսովոր ու խորթ դարձած հագուստով ներս մտավ, մի պահ բոլորը քարացան, հետո սկսեցին ծիծաղել ու մատով ցույց տալ նրան: Հագուստը մաշված էր, կեղտուտ ու նրա համար շատ մեծ: Կոշիկները նույնպես մեծ էին, ու մեկը մյուսից՝ տարբեր: Տեսնելով, թե ինչպես են իր վրա ծիծաղում՝ նա ամոթից կարմրեց, կախեց գլուխն ու սկսեց արտասվել: Հավաքվածները կարծես չնկատեցին էլ, թե ինչ մեծ ցավ են պատճառում նրան, մոտեցան ու սկսեցին պահանջել, որ ժպտա ու նկարվի իրենց հետ: Նա, չդիմանալով այդ ճնշմանը, լացելով իր սենյակ վազեց, նստեց անկողնու վրա ու սկսեց հեկեկալ: Ներս մտավ տանտիկինը ու գոռաց, ասելով, որ իր քրջերով անկողնու վրա չնստի, փոխի հագուստն ու ներքև իջնի՝ հյուրերի մոտ: Երբ հյուրերը գնացին, տղան թեթևացած շունչ քաշեց: Ուզում էր իր սենյակ գնալ, քնել ու մոռանալ այդ օրվա մասին, բայց տանտիկինը ասեց, որ իրենց համատեղ նկարը այնքան էլ հաջողված չէ, <<պրոֆիլի>> նկար պետք է դնի, դրա համար պետք է նորից նկարվեն: Երեխան հոգոց հանեց ու ենթարկվեց... Առավոտյան տանտերերը շատ զարմացան, երբ աշխատակցուհին ասեց, որ տղան տանը չէ,բոլոր սենյակները նայել է, չկա: : Ոչ-ոք չէր նկատել նա ե՞րբ և ու՞ր է գնացել: Ամուսինը գնաց, իրենց հանդիպած վայրում փնտրեց, բայց չգտավ երեխային: Անցավ մի քանի ամիս, ու նրանք մոռացան տղայի մասին: Արդեն ցրտել էր, բայց սովորության համաձայն ամուսինները հաճախակի զբոսնանքի էին դուրս գալիս: Քայլում էին, զրուցում, և իհարկե՛, նկարվում, երբ հանկարծ կինը ամուսնու ձեռքը բաց թողեց և, արագ քայլերով, մոտեցավ գետնին նստած մի մուրացկանի: -Այդպես էլ գիտեի, որ դա դու՛ ես, երախտամո՛ռ, այդքան բանը արեցինք, այդքան բան առանք քո համար, իսկ դու առանց շնորհակալություն ասելու թողեցիր, փախար: Անամո՛թ, բո՛մժ... Ամուսինը մոտեցավ, ու կնոջը սաստելու փոխարեն ինքն էլ սկսեց անպատվել ու երեսով տալ իրենց արածը: -Ընկերուհիներիս մոտ խայտառակ արեցիր, գնալուցդ հետո ասում էին նոր նկար գցի, ստիպված ասեցի, որ տնից փախել ես, նրանք էլ հարցնում էին, թե ի՞նչ ենք արել, որ գնացել ես: Ոչ-ոք մեր արածը չէր անի, փող ծախսեցինք, այդքան բան գնեցինք քո համար, հաղորդում պատվիրեցինք, թե ինչպես ենք փողոցից երեխա տուն բերել, ամեն ինչով ապահովել, իսկ դու թողեցիր ու փախա՞ր, հա՞: Ափսոս, այն ժամանակն ու միջոցները, որ վատնեցինք քո նման անարժանի վրա… Երեխան լուռ լսում էր նրանց, հետո երբ լռեցին, ասաց. -Հարցնում եք ինչու՞ գնացի, ինչի՞ թողեցի մաքուր հագուստն ու տաքուկ անկողինը, տաք կերակուրն ու խաղալիքները, պատասխանեմ՝ այո՛, երբ առաջին անգամ Ձեր տուն մտա, մտածում էի դա երազ է, երբ առաջին անգամ հագուստ ու խաղալիք նվիրեցիք, ես ուրախությունից արբեցի: Առաջին երկու-երեք օրը ինձ շատ լավ էի զգում, միայն մի քիչ նեղվում էի, որ անընդհատ ինձ ստիպում էիք Ձեր ու Ձեր հյուրերի հետ նկարվեմ, բայց դրանում վատ բան չէի տեսնում, մինչև իմացա, որ այդ նկարները անում եք, որ մարդկանց ցույց տաք... Ինչու՞ հեռացա, հեռացա, որովհետև չնայած Ձեր տանը ես կուշտ էի, մաքուր ու քնելու տեղ ունեի, բայց ամեն անգամ , երբ ինձ ուտելիս նկարում էիք, բերանիս մեջ սնունդը քար էր դառնում ու սկսում էր ինձ խեղդել: Երբ ամեն մի հյուրի մոտ ստիպում էիք հագնվեմ ու պատմեմ, թե ինչեր եք իմ համար արել, ես ամեն անգամ ամոթից կարմրում էի, ու հազիվ էի զսպում արցունքներս, որ նրանք չնկատեն: Հիմա շատ հաճախ ես սոված եմ քնում, նորից հին ու կեղտոտ հագուստ եմ հագնում, ծաղիկ վաճառելով կամ մուրալով եմ փող աշխատում, բայց ինձ ավելի երջանիկ եմ զգում: Ինչի՞: Որովհետև, երբ ինչ-որ մեկը ինձնից ծաղիկ է գնում, կամ մանրադրամ է ինձ տալիս, չի ստիպում, որ իր հետ նկարվեմ, կամ հաջորդ օրը իր ընկերների հետ չի գալիս, որ ցույց տա ինձ ու ասի, որ ինձնից ծաղիկ է գնել, կամ 10, 20 կամ 100 դրամ է ինձ տվել... Ես հիմա ավելի երջանիկ եմ, որովհետև ինձ օգնող մարդիկ ի սրտե են օգնում, օգնում ու չեն բարձրաձայնում այդ մասին: Իսկ այն, ինչ Դուք էիք անում, դա ոչ թե օգնություն էր, այլ վատություն: Այո՛, վատություն, որովհետև ես ինձ ստորացված էի զգում, երբ ստիպողաբար ժպտում էի, որ Ձեր նկարները լավ ստացվեն, ու Ձեր էջերում տեղադրելու նկար ունենաք: Շնորհակալ եմ, որ ինձ մի քանի օր հեքիաթում զգացի Ձեր շնորհիվ, բայց հիմա հեռացեք, որովհետև ես պետք է փող աշխատեմ, որ սոված չմնամ: Ամուսինները առանց բառ ասելու հեռացան ու նրանք այլևս չհանդիպեցին... Հ.Գ. ա.Երբ ինչ-որ մեկի համար ինչ-որ բան եք անում, երբեք նրա երեսով մի տվեք ձեր արածը, հակառակ դեպքում մարդը երախտագիտության փոխարեն մեծ ցավ է զգում, ու ձեր արած լավությունը ընդմիշտ հիշելու փոխարեն փորձում է մոռանալ այն օրը, երբ դուք նրան օգնության ձեռք մեկնեցիք, ու հիմա պատեհ ու անպատեհ նրան հիշեցնում եք այդ մասին:

 

Հ.Գ. բ. Ի դեպ, քիչ էր մնում մոռանայի հեղինակ՝ Ամալյա Գաբոյան:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead