Նոր Կյանք համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Գարիկ Սարգսյանը
SOCIETYԱրարատի մարզի Նոր Կյանք համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Մնացականի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Գարիկ Սարգսյանի օգտին քվեարկել է 467, իսկ նրա մրցակից՝ ՀՀԿ-ական Մայիս Աբրահամյանի օգտին՝ 400 մարդ:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1995, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 927: Անվավեր է ճանաչվել 42 քվեաթերթիկ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



