Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանը շարունակում է զարմացնել…

POLITICS

Բոլորովին վերջերս, ինչպես հայտնի է, ազգային մեծ բարերար Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ու հրավերով Հայաստան էին ժամանել լիբանանահայ տասից ավել երիտասարդներ` հայրենիքում կրթություն ստանալու համար:

ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էր այս կարևոր իրադարձությանը` գնահատելով այն, որպես հայապահպանության տեսանկյունից բացառիկ նշանակության իրադարձություն:

Հայտնի է, որ օրերս Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ իր կոչմանը, Իրանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր բարեկամ երկրում, ուր կարևոր հանդիպումներ էր ունեցել իրանցի պաշտոնյաների, տեղի հայ համայնքի առաջնորդների, Իրանի հայկական մի շարք կարևորագույն կառույցների ղեկավարների հետ. սա այց էր, որի կարևորությունը դժվար է թերագնահատել: Գաղտնիք չէ, որ Իրանն այն երկիրն է, ուր դարեր շարունակ հայ ժողովրդի զավակները ապրել ու արարել են` բարեկամ ժողովրդի հետ կողք կողքի ապրելով ու իրենց անգնահատելի լուման ներդնելով Իրանի զարգացման ու առաջընթացի գործում: Ասել կուզի` Իրանը Հայաստանի համար կարևորագույն երկիր է` ոչ թե այսօրեական քաղաքական կամ տնտեսական շահերով պայմանավորված, այլ` շատ ավելի կարևոր գործոններով, որոնցից մեկն էլ, անշուշտ, տեղի հայկական համայնքն է` մոտ 300000-ի հասնող:

Չնայած մերձավորարևելյան երկրների համայնքների հետ համեմատած` Իրանը շատ ավելի ապահով ու տաքուկ վայր է մեր հայրենակիցների համար, ուր նրանք հնարավորություն ունեն` իրենց արդար աշխատանքով առավելագույնս ինքնադրսևորվելու ու ապրելու, բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ համայնքում խնդիրներ չկան, չի նշանակում, որ իրանահայերը կարիք չունեն հավելյալ օժանդակության ու մայր հայրնիքից եկող ուշադրության. Գագիկ Ծառուկյանի այցն` Իրան հենց նպատակ ուներ լրացնելու տասնամյակների այդ բացը…

Նախ` պետք է նշենք, որ Ծառուկյանի այցը համընկել էր Իրանի 48-րդ համահայկական խաղերի բացման հետ` մի միջոցառման, որ իրապես համահայկական նշանակություն ունի. խաղերին մասնակցության իրավունք ունեն հայկական բոլոր գաղթօջախները ներկայացնող մարզիկները` աշխարհի չորս ծագերից, ինչը խիստ կարևոր է հատկապես հայապահպանության ու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև ամուր կապի պահպանման տեսանկյունից: Եվ ահա Ծառուկյանը, հավատարիմ ազգային մեծանուն բարերարի իր վաստակած համբավին, այցի շրջանակներում 100000 դոլարի նվիրատվություն կատարեց Իրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպությանը` նպատակ հետապնդելով ամրապնդել Իրանում այն հայապահպան կարևորագույն ինստիտուտներից մեկը, որ մեծ դեր է խաղում իրանահայերի կյանքում:

Այնուհետև Ծառուկյանն, ի թիվս այլ հաստատությունների, այցելեց նաև հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրություն, ուր և հայտարարեց խմբագրությանը ևս 100000 դոլարի նվիրատվություն կատարելու մասին` համոզում հայտնելով, որ օրաթերթն այսուհետ, բայց արդեն շատ ավելի արդյունավետ կերպով, իրականացնելու է հայապահպան իր առաքելությունն ու նպաստելու է հայրենիքի հետ ունեցած համայնքի կապերի ամրապնդմանն ու հզորացմանը:

Այսպիսով` եթե փորձենք ամփոփել Ծառուկյանի վերջին շրջանի բարեգործական գործունեությունը, հասկանալ տրամաբանությունը, պետք է հաստատապես ամրագրենք, որ բարերարն, շնորհիվ իր գործելաոճի, հայկական իրականության մեջ մի նոր նշաձող է սահմանում. Ծառուկյանը «բարեգործություն» հասկացությունը դուրս է բերում նեղ շրջանակներից` հաղորդելով դրան համահայկական բնույթ. նա ժամանակակից իրականությունում միակն է,որ փաստացի իր վրա է վերցնում պետության բեռն ու փորձում համազգային, համահայկական մասշտաբներ հաղորդել մի երևույթի, որը, կարելի է ասել, մեր իրականությունում երբեք դուրս չի եկել խիստ նեղ շրջանակներից:Ծառուկյանը միակն է, ով օգնում է սփյուռքին, միակն է, ում շնորհիվ դրսի հայերը կարող են իրենց պաշտպանված զգալ ու գլուխները բարձր ապրել այն երկրներում, ուր հայտնվել են բախտի բերմամբ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով. գերխնդիրը հայի պատիվն ու անունը բարձր պահելն է ողջ աշխարհում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign