Այս ամենը կատարվում է Երկիր մոլորակի վրա՝ 24 ժամում
LIFEBlognews.am-ը գրում է.
Մեզանից շատերն ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան անհավատալի բաներ են կատարվում աշխարհում ընդամենը 24 ժամվա ընթացքում:

- Ամեն օր 365,000 նոր մարդ է լույս աշխարհ գալիս:
- Շուրջ 18 միլիոն մարդ նշում է իր ծննդյան տարեդարձը:
- 8,6 միլիոն կայծակի հարվածներ են լինում:
- Յուրաքանչյուր ծառ մոլորակի 2 բնակչի համար բավարար քանակությամբ թթվածին է արտադրում:
- Չինաստանի բնակիչները 510,000 տոննա բրինձ են հավաքում:
- Աշխարհի բոլոր հավերը 190 միլոին ձու են ածում:
- Մոլորակի բոլոր բնակիչները զուգարանակոնքի ջուրը քաշում են 22 միլիարդ անգամ: Այսքան ջուրը բավարար է աշխարհի բնակչության կեսին՝ լոգանք ընդունելու համար:
- 40,000 ծառ է կտրվում՝ թղթե տոպրակներ պատրաստելու համար, իսկ 27,000-ը՝ զուգարանի թուղթ պատրաստելու:
- Մեզանից յուրաքանչյուը միջինում ծիծաղում է 15 անգամ:
- Յուրաքանչյուրս ներշնչում ենք մոտ 23,000 անգամ:
- Միայն Լոնդոնում ծնվում են 93,000 առնետներ:
- Յուրաքանչյուրս միջինում 8,000 քայլ ենք անում:
- Յուրաքանչյուր չղջիկ ուտում է 1,000 միջատ:
- 7 երկրաշարժ և 18,000 փոթորիկներ են լինում աշխարհում:
- Յուրաքանչյուր մարդ ծախսում է մոտ 12 րոպե՝ լոգանք ընդունելու համար:
- Մեր մարմինը կորցնում և վերարտադրում է 50 տրիլիոն բջիջ:
- Յուրաքանչյուր մարդ միջինում 20 րոպե է անցկացնում զուգարանում:
- Մազն աճում է 0,35 մմ-ով: Միևնույն ժամանակ կորցնում ենք 40-100 մազ:
- Յուրաքանչյուս ասում է մոտ 48,000 բառ:
- 15 միլիոն ծխախոտ է վաճառվում ողջ աշխարհում:
- Մայիսյան բզեզն այդ ընթացքում ապրում է իր ողջ կյանքը:
1
“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solution...
2
Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest
3
Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia
4
Lusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation
5
AraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US



