Ամուսնացած լինելն օգնում է լավ կազմվածք ունենալ
LIFEՄասնագետներն ասում են, որ ամուսնացած լինելը կարող է օգնել լավ կազմվածք ունենալ:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրորդ տեսակի շաքարախտ ունեցող մարդկանց մեջ չամուսնացածները երկու անգամ ավելի շատ ավելորդ քաշ ունեն, քան նրանք, ովքեր ամուսնացած են:
Յոկահամայի համալսարանի հետազոտղները պարզել են, որ ամուսնացած տղամարդկանց մոտ ավելի քիչ հավանական է մետաբոլիկ համախտանիշը, ինչը շաքարախտերի համակցումն է, բարձր արյան ճնշումը և գիրությունը, որը վնասում է արյան անոթները: Այնուամենայնիվ այս օրենքը չի գործում կանանց դեպքում:
Մասնագետներն ասում են, որ ամուսնու կամ կնոջ հետ ապրելը սոցիալական աջակցության ամենակարևոր սկզբունքն է:
Բժիշկները դեռ վաղուց էին ասում, որ ամուսնացած լինելը լավ է մարդու առողջության համար:
Մասնագետները նաև կարծում են, որ սիրային հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ ավելի առողջ են սնվում, դեղեր են օգտագործում և հիվանդ լինելու դեպքում միշտ այցելում են բժշկի:
Հետազոտողները ուսումնասիրել են շաքարախտի երկրորդ տեսակ ունեցող մոտ 65 տարեկան 270 մարդու, որոնցից 180-ը ամուսնացած էին, իսկ 90-ը՝ ոչ:
Հետազոտողները չափել են մասնակիցների հասակը և քաշը, ինչպես նաև նրանց ճարպակալման մակարդակը:
Համեմատած չամուսնացած մարդկանց հետ՝ ամուսնացածների մոտ 50%-ով ավելի քիչ հավանական էր ավելորդ քաշ ունենալը:
Ինչպես նաև ամուսնացած տղամարդկանց մոտ 58%-ով ավելի քիչ հավանական էր մետաբոլիկ սինդրոմը:
Բացի այդ նաև պարզվել է, որ ամուսնացած մարդկանց մոտ գոյատևման հնարավորությունը 14%-ով ավելի բարձր է, քան չամուսնացածների մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



