Չինաստանում պատրաստվում են երկու թայֆունի հարվածի
INTERNATIONAL NEWSՉինաստանում արագ արձագանքման ռեժիմ է հայտարարվել՝ կապված երկրի արեւելյան Չժենցզյան նահանգում «Մերանտի» եւ «Մալակաս» թայֆունների հարվածի հետ: Այս մասին հաղորդում է Սինխուագործակալությունը:
Թայֆունների պատճառով Չժենցզյանում հորդառատ անձրեւներ են: Նահանգում աշխատանքային խմբեր են ստեղծվել՝ իրադրության գնահատման եւ տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար:
Սեպտեմբերի 18-ի դրությամբ տարերային աղետների հետեւանքով նահանգում 11 մարդ է զոհվել, 4 բնակիչ անհետ կորած է համարվում: Ընդհանուր առմամբ՝ 1.06 մլն մարդ է տուժել: Ավերվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 1700 շինություն, ուղղակի տնտեսական վնասը կազմում է 4.59 մլրդ յուան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



