10 խորհուրդներ, որոնք կանանց կյանքն ավելի կհեշտացնեն
LIFEՅուրաքանչյուր աղջիկ գիտի, որ արտաքին տեսքին հետևելը շատ մեծ ջանքեր է պահանջում:
Ուստի այսօր մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որոնք կօգնեն ձեր կյանքն ավելի հեշտացնել և ժամանակ խնայելով գեղեցիկ տեսք ունենալ:
-
Քսուք ունքերի համար

Կարող եք ունքերի հատուկ քսուքների փոխարեն օգտագործել սովորական մազերի լաք: Ուղղակի այն ցանեք հատուկ ունքերի սանրի կամ հին սևաներկի վրձնի վրա և դրանով սանրեք ունքերը: -
Սպիտակեցրեք եղունգները

Եղունգները հաճախ կարող են դեղնավուն երանգ ունենալ: Ուստի դրանց ավելի մաքուր և սպիտակ տեսք տալու համար, բամբակյա փոքրիկ կտորը թաթախեք կիտրոնի հյութի մեջ, ապա փաթաթեք այն եղունգների շուրջ և ծածկեք դրանք նրբաթիթեղով: Պահեք 10-15 րոպե և ապա հանեք: -
Հիշեք, թե ինչքան պետք է օգտագործեք տվյալ ապրանքը

Շատ ընկերությունների իրենց ապրանքների վրա նշում են, թե ինչքան ժամանակ կարելի է իրենց ապրանքն օգտագործել այն բացելուց հետո: Ուստի մի մոռացեք, թե երբ եք այն բացել: Ավելի լավ հիշելու համար ամսաթիվը կարող եք նշել հենց տուփի վրա: -
Աչքի կաթիլներ ավելացրեք սևաներկին

Աչքերի չոր սևաներկին նոր կյանք տալու համար խորհուրդ ենք տալիս աչքի կաթիլներ ավելալցնել դրա մեջ: Ընդհամենը մի քանի կաթիլ ավելացրեք սևաներկի մեջ՝ փակեք այն և թափահարեք այն: -
Մաքրեք վարսերի արդուկը

Վարսերի արդուկը կարող եք մաքրել սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդով: -
Կարմրաներկով կարող եք ձեր շրթներկը անփայլ դարձնել

-
Իդեալական մանիկյուր

Մինչև լաքը եղունգերին քսելը մի փոքր շուրթերի բալզամ կամ վազելին քսեք եղունգին մոտ գտնվող մաշկի վրա: Այսպես լաքը չի մնա մաշկի վրա և հեշտությամբ կմաքրվի: -
Ճանապարհորդելիս ձեր կոսմետիկ պարագաները ապահով պահեք՝ դրանք բամբակյա բարձիկներով ծածկելով:

-
Հարթ և փափուկ ոտքի մաշկ ունենալու համար հաճախ ձեր ոտքերը լվացեք լուծույթով, որը բաղկաած կլինի 2 բաժակ տաք ջրից, 1 բաժակ քացախից, 1 բաժակ բերանի խոռոչի ողողման հեղուկից:

-
Խորհուրդ շրթներկ օգտագործողների համար

Այս բլոգերը խորհուրդ է տալիս հետևյալ միջոցը շրթներկ օգատգործողներին: Շրթներկը քսելուց հետո, ձեր մատը մի պահ դրեք բերանի մեջ և շուրթերով պահեք այն: Այսպես ավելորդ շրթներկը կմնա մատի վրա և չի տպվի ատամների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



