Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


«Երկրի հարցն» այսուհետ կհնչեցնի Դավիթ Սարգսյանը. լրագրող-հաղորդավարը վերադառնում է եթեր

INTERVIEW

Այսուհետ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագիրը կունենա նոր հաղորդավար: Սեպտեմբերի 19-ից ծրագիրը կվարի լրագրող Դավիթ Սարգսյանը: Այս և այլ հարցրերի շուրջ Past.am-ը զրուցել է Դավիթ Սարգսյանի հետ:

- Ինչո՞վ էր պայմանավորված Հանրայինից տեղափոխումը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն:

-Ինձ համար չափազանց դժվար էր նման որոշում կայացնելը՝ հաշվի առնելով այն, որ վերջին վեց տարում աշխատելով Առաջին ալիքի լրատվական ծառայությունում՝ հասցրել էի բավականաչափ սիրել գործս: Վերլուծական թողարկման պրոդյուսերն էի և միջազգային լուրերի ավագ մեկնաբան-թարգմանիչը: «Հարցազրույց» հաղորդման պրոդյուսինգով զբաղվելն ինձ տվեց գիտելիքի, աշխարհայացքի, մտահորիզոնի և անձնական շփումների աննկարագրելի մեծ պաշար, որը կիրացնեմ արդեն սեփական հաղորդումս պատրաստելիս: Հարցազրույցն ամենաանկանխատեսելի, հետաքրքրական և ստեղծագործական մեծ ճիգեր պահանջող լրագրային ժանրն ու մեթոդն է, ու ինձ ֆանտաստիկ հետաքրքիր է աշխատելն այս ժանրում:

Դե, իսկ միջազգային լուրերը մշտապես իմ հետաքրքրության կիզակետում են՝ աշխարհից հետ չմնալու և նրան համահունչ քայլելու համար: Սակայն լրագրողի կյանքը յուրօրինակ է հենց նման շրջադարձերով, և ինձ ընձեռված այս հիանալի հնարավորությունը կփորձեմ լավագույնս օգտագործել:

- Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են այսօրվա քաղաքական հաղորդումները անաչառ: Ի՞նչ եք անելու՝ անաչառությունն ապահովելու համար:

-Անաչառություն, անկողմնակալություն, օբյեկտիվություն. լրագրության արևմտյան տեսաբանները վաղուց նման բառեզրերը բնորոշում են որպես «ուտոպիստական»՝ փոխարենն առաջարկելով շատ ավելի կիրառական և միանգամայն իրականանալի «հավասարակշռված լուսաբանումը»: Սա է այն նշաձողը, որը հայաստանյան սահմանափակ լրատվադաշտի պայմաններում կարող է էթիկապես ցանկալի լինել: Խոսքը ոչ միայն և ոչ այնքան քաղաքական տարբեր ուժերին հավասարապես ներկայացնելու (դա անիրագործելի է անգամ Արևմուտքում՝ կապված դրանց ժողովրդականության տարբեր աստիճանների հետ), այլ անկանխակալության, սեփական կարծիքը հնարավորինս չպարտադրելու, մենթորի դեր չստանձնելու, հանրությանը քաղաքականապես չկողմնորոշելու մասին է: Մեր լսարանը գերքաղաքականացված է, հետևաբար, ինքնուրույն կարող է որոշել՝ ո՞ւմ համակրել, ո՞ւմ քվեարկել և ո՞ւմ ընդդիմանալ:

- Լրատվամիջոցներում արծարծվող հիմնական թեմաները որքանո՞վ աղերս ունեն հանրության իրական մտահոգությունների հետ: Շա՞տ են կեղծ օրակարգերը: Իսկ ո՞րն է երկրի հարցը:

-Հայաստանյան մեդիաիրականությունը խայտաբղետ է, բազմատարր: Դրանում ներկայացված են հանրային ամենատարբեր կողմնորոշումների, արժեքների, ուղղվածությունների շահերն ու հետաքրքրությունները: Անգամ ամենաանհավանական օրակարգ առաջադրող ուժն այսօր կարող է սեփական առցանց լրատվամիջոցը հիմնել: Խնդիրը հնարավորինս շատ չեզոք, քաղաքականապես հավասարակշռված լրատվամիջոցներ ունենալն է, ընդ որում, դրանք պետք է լինեն լայն ընդգրկման:

Հայաստանում այդպիսին է հեռարձակող մեդիան, մասնավորապես հեռուստատեսությունը, որը, չնայած համացանցի անկասելի ընթացքին, շարունակում է մնալ տեղեկատվության հիմնական աղբյուրը հանրության լայն զանգվածների համար: Բայց արհեստավարժ, էթիկապես գրագետ և անխոցելի կապույտ էկրանը Հայաստանում, ինչպես և ամենուր, երազանք է:

- Ո՞ր թեմաները կուզեք ավելի հաճախ տեսնել հեռուստատեսությունում և մյուս ԶԼՄ-ներում:

- Մեր հեռուստատեսությունում ՄԱՐԴՈւ սարսափելի պակաս կա, փոխարենն էկրանը լիքն է «խոսող գլուխներով»՝ փողկապ կապած, դեմքի լուրջ արտահայտությամբ և գեղեցիկ (հաճախ էլ՝ անտանելի) խոսքով: Մեդիան, ի թիվս մի շարք գործառույթների, ունի նաև կազմակերպչականը, այն է՝ դրդել, մղել անհրաժեշտ գործողության, բարիք ստեղծելու (օրինակ՝ բնապահպանական թեմաների մշտական լուսաբանմամբ նպաստել կանաչ տարածքների ավելացմանը, կանխել ծառահատումները, կազմակերպել ծառատունկեր, շաբաթօրյակներ և այլն): Բայց մեր լրատվամիջոցների բացարձակ մեծամասնությունն այսօր դեպրեսիվ թեմաների տիրույթում է. դրանք, բացի լսարանի հոգեկան կայունությունը վտանգելուց, այլ բան չեն անում: Ինքնասպանությունների, սպանությունների, դժբախտ պատահարների, վթարների և այլ ճգնաժամային իրավիճակների լուսաբանումը պահանջում է իրավական, էթիկական, բարոյական ու մասնագիտական մեծ պրոֆեսիոնալիզմ:

- ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդող իրադարձությունները հեռուստաընկերություններն օպերատի՞վ լուսաբանեցին:

- Վերջին շրջանում աշխարհում նկատվող միտումն առկա է նաև Հայաստանում, այն է՝ ճգնաժամային իրավիճակներում լսարանի սոցիալապես ակտիվ, երիտասարդ մասը տեղեկատվության առաջնային աղբյուր է դարձնում համացանցը, Հայաստանում՝ «Ֆեյսբուքը»: Այս դեպքում հեռուստատեսությանը մնում է լոկ մրցել առցանց մեդիայի հետ, որոշ դեպքերում անգամ տեղեկատվությունը փոխանցել «երկրորդ ձեռքից», ուշացած: Սա օբյեկտիվ իրողություն է: Թերևս, համացանց տեղափոխվող հեռուստատեսությունը մի օր կլուծի նաև այս երկվությունը, և ինչպես շատ այլ դեպքերում՝ այս երկու լրատվատեսակները ևս կմիաձուլվեն և կգործեն մեկը մյուսի մեջ (հեռուստաընկերությունների կայքէջերում եթերի առցանց հեռարձակումները դրա վառ ապացույցն են):

- Դուք մասնակցում եք տարբեր վերապատրաստման ծրագրերի Հայաստանից դուրս: Ի՞նչ եք փորձում բերել այդ ծրագրերից հայկական մեդիաիրականություն: Որքանո՞վ է ստացվում:

- Վերջին մի քանի տարում ավելի քան տասը միջազգային լրագրողական և քաղաքագիտական դասընթացների մասնակցեցի, եղա եվրոպական լրատվամիջոցների խմբագրասենյակներում, ուսումնասիրեցի նրանց փորձառությունը: Իհարկե, երկրից երկիր՝ լրագրողների հիմնախնդիրներն էլ փոխվում են: Սակայն մեր մասնագիտության առջև ծառացած հիմնախնդիրներն առավելապես ընդհանուր են՝ քաղաքական ճնշումներ, ներքին գրաքննություն, ֆինանսական անկախության բացակայություն: Դասական լրագրությունը մահանում է, մի շարք հեղինակավոր թերթեր (օրինակ՝ բրիտանական «Ինդեփենդենթը») դադարեցնում են տպագրությունն ու անցնում համացանց: Իրենց լրագրող են կոչում անգամ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը: Եվ այս միտումների հաշվառմամբ մեր մասնագիտությունը կանգնում է շրջադարձային, սկզբունքային փոփոխությունների առջև:

- Վերջերս դարձաք գիտությունների թեկնածու, նաև դասավանդում եք: Այն ամենը, ինչ գրված է լրագրության դասագրքերում, այն տեսությունը, որը պետք է սերտեն ուսանողները, կապ ունի՞ գործնական լրագրության հետ:

-Լրագրողական կրթությունն առանձնահատուկ մոտեցում է ենթադրում: Ինքս այսպես կոչված կոլումբիական մոդելի կողմնակիցն եմ, երբ որոշակի մասնագիտություն ունեցող մեկը, օրինակ՝ տնտեսագետ, մագիստրոսական ծրագրով վերապատրաստվում է որպես լրագրող և դառնում տնտեսական մեկնաբան: Մեր օրերում լրագրողը, թեև պիտի լինի ունիվերսալ, մուլտիմեդիոն, համակողմանիորեն տեղեկացված, սակայն նախասիրած ոլորտ ունենալն ու դրանում մասնագիտանալը շահեկանորեն կտարբերի նրան ամեն ինչ լուսաբանող լրագրողից: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ դասավանդում եմ, ուսանողներից շատերն աշխատում են կամ առնվազն պրակտիկա են անցնում արդեն երկրորդ կուրսից: Մասնագիտության առանձնահատկությունն է, իրենք էլ հասկանում են, որ հետո շատ ավելի դժվար կլինի տեսականը համապատասխանեցնել գործնականին:

- Պատրաստվում ենք հաջորդ տարվա Ազգային ժողովի ընտրություններին: Ըստ Ձեզ՝ ԶԼՄ-ներն արդեն սկսե՞լ են թաքնված կամ բացահայտ քարոզչությունը: Ինչո՞վ կտարբերվի այս քարոզարշավը մյուսներից:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններում բացառիկ մեծ է լինելու առցանց մեդիայի դերը: 2007-ից ի վեր նկատվող այս միտումը քանի գնում, ուժեղանում է, և այս անգամ օնլայն լրատվամիջոցները բազմահազարանոց լսարան կհավաքեն: Հատկապես ուղիղ հեռարձակումները տեղամասային կենտրոններից կենդանի ժամանակում լրագրողական լավ աշխատանքի հնարավորություն են ստեղծում: Սա այն դեպքն է, երբ ցանկալի է հնարավորինս շատ լրատվամիջոցների ներկայությունը՝ միջադեպերը և կեղծիքները կանխելու նպատակով: ՏԻՄ ընտրություններին արդեն իսկ սկսված գզվռտոցը շատ ավելի մասշտաբային կլիներ, եթե մամուլն այդ մասին աչալրջորեն չտեղեկացներ հանրությանը: Այնպես որ, առաջիկայում լրագրողներս կարևոր քննություն ունենք հանձնելու:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member