Սիրիայում զինյալները պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSGazeta.ru-ի փոխանցմամբ` Սիրիայում զինյալները հրադադարի ռեժիմը օգտագործում են Հալեպի շրջանում լայնածավալ ռազմական գործողությունների պատրաստվելու համար, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Օգտվելով հրադադարի ռեժիմից և այն բանից, որ կառավարական զորքերը չեն պատասխանում գնդակոծումներին, զինյալների կողմից վերահսկվող շրջաններում, ինչպես օրվա մութ, այնպես էլ լույս ժամանակ, տեղի է ունենում կենդանի ուժի և տեխնիկայի ակտիվ տեղաշարժ»,- նշել է Կոնաշենկովը:
«Այդպիսի փաստերը հաստատում են ահաբեկիչների վերախմբավորման և լայնածավալ ռազմական գործողությունների պատրաստվելու մասին մեր մտավախությունը»,- նշել է նա:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` այդ տեղեկատվությունը հաստատում են Հալեպի արևելյան մասը լքող տեղի բնակիչները:



