Հունգարիայում երկու փոքր օդանավերի բախման հետեւանքով 4 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՀունգարիայում երկու օդանավերի բախման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սինխուագործակալությունը:
Չորս տեղանոց Ցեսնա-182 եւ վեց տեղանոց Փայփեր-28 օդանավերը բախվել են օդում եւ ընկել Գեդելե քաղաքի անտառային տեղանքում, Բուդապեշտից շուրջ 30 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Ցեսնայում գտնվող երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են: Փայփեր օդանավում 4 պարաշյուտիստ է եղել, որոնք օդանավի կործանումից առաջ ցատկել էին: Օդաչուն ավիաաղետի հետեւանքով զոհվել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



