Նովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով
INTERNATIONAL NEWSՆովոսիբիրսկում ընտրողների ձայները «գնել են» երեք լիտր գարեջրով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Նովոսիբիրսկի մարզի ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Բլագոն հաղորդել է, որ իրավապահները ստուգում են մարզի Հոկտեմբերյան շրջանում ընտրողներին կաշառելու մասին հաղորդումը:
Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ 5 ընտրող իսկապես 3-ական լիտր գարեջուր է ստացել, սակայն առայժմ հայտի չէ, արդյո՞ք դրա փոխարեն նրանք պարտավորվել են կոնկրետ ընտրություն կատարել:
Ընտրատեղամասերի փակվելուց շուրջ 2 ժամ առաջ Նովոսիբիրսկում ընտրողների ամենացածր ակտիվությունն է գրանցվել: Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 29.35%-ը: Ընդհանուր առմամբ, Մոսկվայի ժամանակով 15:00-ի դրությամբ ամբողջ երկրում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33%-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



