Զախարովան Փաուերին խորհուրդ է տվել Սիրիա այցելել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերին խորհուրդ է տվել Սիրիա այցելել՝ «հասկանալու համար ամոթ բառի նշանակությունը»: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին նա գրել է Faceboook-ի իր էջում՝ մեկնաբանելով Փաուերի խոսքերն այն մասին, որ «Իսլամական պետության» հետ Վաշինգտոնի համագործակցության շուրջ ենթադրությունների համար, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Զախարովան, նա պետք է ամոթ զգա:
Զախարովան նշել է, որ անձամբ մշտապես շփվում է սիրիացիների, այդ թվում՝ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների, որբացած երեխաների հետ, որոնք Ռուսաստան են ժամանում՝ հանգստանալու եւ վերականգնվելու: Նման փորձ ձեռք բերելու համար Զախարովան Փաուերին առաջարկել է Սիրիա գնալ:
«Միասին գնա՞նք: Ամեն ինչ ինձ վրա եմ վերցնում: Հասկանում եմ, որ դա ՄԱԿ-ի միջանցքներով էքսկուրսիա չէ նվաստացածների եւ վիրավորվածների համար: Զբոսանքն ավելի հետաքրքիր կլինի: Համաձայնե՛ք: Եվ մի՛ վախեցեք: Ինձ հետ Ձեզ ոչ ոք չի նեղացնի: Եթե միայն ձերոնք նորից «սխալմամբ» որեւէ տեղ չհարվածեն: Հետո հիշելու բան կունենաք: Նաեւ կիմանաք, թե ինչ է նշանակում «ամոթը»»,- գրել է Մարիա Զախարովան:



