Փոլ Սքոուլզ. Պոգբան ավելի լավ կխաղար Կրոսի ու Մոդրիչի կողքին
SPORTՄանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզն անդրադարձել է մանչեսթերյան ակումբի նորեկ Պոլ Պոգբային:
«Պոգբային անհրաժեշտ է, որ իր կողքին խաղան Կրոսի եւ Մոդրիչի պես խաղացողներ: Կարծում եմ, որ այդ խաղացողները հասանելի են: Պոգբան շատ ավելի հաջող կգործեր նրանցից մեկի հետ խաղալիս: Սակայն հիմա նա չի հասկանում, թե որտեղ է իր տեղը խաղադաշտում»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդն» այս ամռանը 105 միլիոն եվրո էր վճարել Թուրինի «Յուվենտուսին»: Պոգբան դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



