Բոլորն են երազում այստեղ ապրել. կյանքի ամենաբարձր որակ ունեցող 10 քաղաքները
LIFE10. Մոնրեալ, Կանադա – Սա Կանադայի մայրաքաղաքը չէ, բայց հայտնի է որպես երկրի առևտրային, ֆինանսական և տեխնոլոգիական կենտրոն:

9. Մուսկաթ, Օման – Մուսկաթը միակ կենտրոնական-արևելյան երկիրն է ցուցակում: Շիշա բառերը տեղակայված են փողոցների երկայնքով և Մուսկաթցիները հնարավորություն ունեն հանգստանալու ծովափին կամ այցելել քաղաքի անթիվ-անհամար առևտրի կենտրոններից մեկը: Ապրելն այստեղ իհարկե թանկ արժի, հատկապես այն դեպքում, եթե չունեք սեփական մեքենա:

8. Մյունխեն, Գերմանիա – Մյունխենը Գերմանիայի «ուժային կենտրոններից» մեկն է և ապրելու ցուցանիշները ներկայացնող տարատեսակ ցուցակներում միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում:

7. Ամստերդամ, Նիդերլանդներ – Երկրի մայրաքաղաքը լավագույն արդյունք ունի մարդկանց և սեփական եկամտի բալանսավորման հարցում: 179 խոշոր ընկերությունների գլխամասային գրասենյակներ են տեղակայված Ամստերդամում և այն շարունակում է բարելավել իր քաղաքացիների կյանքի որակը:

6. Պրահա, Չեխիա – Պրահան ամենաբարձրաստիճան արևելաեվրոպական քաղաքն է ցուցակում:

5. Բեռլին, Գերմանիա – Բեռլինը բազմագույն է և նորարական: Այն միշտ առաջինն է լինում Գերմանիայի քաղաքների վարկանիշավորման տարբեր աղյուսակներում:Քաղաքի թափոնների կառավարման համակարգերը և օդի աղտոտվածության ցածր մակարդակը ապահովում են ապրելու համար իդեալական պայմաններ:

4. Վիեննա, Ավստրիա – Վիեննան համարվում է աշխարհի ամենակայուն քաղաքներից մեկը՝ բոլոր տեսանկյուններից:

3. Համբուրգ, Գերմանիա – Համբուրգն կյանքի ամենաբարձր որակ ունեցող քաղաքն է Գերմանիայում և երկրորդ տեղն է զբաղեցնում ողջ Եվրոպայի մասշտաբով:

2. Ռոտերդամ, Նիդերլանդներ – Քաղաքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերություններն ու համագործակցությունը այն դարձրել են բարձրաստիճան քաղաք: Շատ նախաձեռնություններ կան ավելի կանաչ և կայուն քաղաք ստեղծելու, որն էլ իր հերթին բարձրացնում է կյանքի որակը:

1. Սեուլ, Հարավային Կորեա – Հարավային Կորեայի մայրաքաղաքը համարվում է կյանքի ամենաբարձր որակով քաղաքը ողջ աշխարհում: Հիմնական նպատակն է քաղաքային մետրոպոլիսը վերափոխել ապահով, տաք, շնչող, երազանքների քաղաքի:




