ԱՄՆ ղեկավարած կոլաիցիան 4 հարված է հասցրել Սիրիայի զորքերին. 62 զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSԻՊ դեմ միջազգային կոալիցիայի օդանավերը 4 հարված են հասցրել Սիրիայի զորքերին, զոհվել է 62 զինծառայող, մոտ 100 մարդ վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ -մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր ժամը 17:00-ից մինչեւ 17:50-ի սահմանում Դեր Զորի աէրոդրոմի տարածքում ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի օդանավերը ( 2 «Էֆ 16» ու 2 «Ա 10») 4 հարված են հասցրել սիրիական կառավարական զորքերի ստորաբաժանումներին, որոնք ԻՊ խմբավորման զինյալների կողմից շրջափակման մեջ էին գտնվում: Կոալիցիայի օդանավերը մտել են Սիրիայի օդային տարածք Իրաքի սահմանի կողմից»- հայտնել է Կոնաշենկովը:
Դեր Զորում սիրիական հրամանատարությունից ստացված տեղեկություններով՝ հարվածի հետեւանքով զոհվել է 62 սիրիացի զինծառայող ու մոտ 100 մարդ վիրավորվել է: Հարվածներից անմիջապես հետո ԻՊ-ն անցել է գրոհի, նշում է նա:
Նրա խոսքով աէրոդրոմի շրջակայքում, որտեղ երկար ժամանակ պարաշյուտներով հումանիտար օգնություն էին նետում տեղի բնակիչներին, դաժան մարտեր են ընթանում ահաբեկիչների հետ:
«Եթե տվյալ օդային հարվածը նշանակետի սխալ կոորդինատների հետեւանք է, ապա դրա պատճառը հենց այն է, որ ամերիկյան կողմը համառորեն չի ուզում Ռուսաստանի հետ համակարգել Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների դեմ իր գործողությունները»- շեշտել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը
«Էֆ 16» կործանիչներ կան հակաահաբեկչական կոալիցիայի շատ անդամների զինանոցում՝ մասնավորապես ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի ու ԱՄԷ-ի: «Ա 10» գրոհիչ օդանավ Սիրիայի գործողությունում միայն ԱՄՆ–ն է գործածում:



