Փարիզի կենտրոնում ահաբեկչության սպառնալիքի մասին լուրերը կեղծ են եղել
INTERNATIONAL NEWSՈստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Փարիզում` ահաբեկչության սպառնալիքի մասին հաղորդագրությունների պատճառով: Նշվում էր, որ հարձակում է իրականացվել եկեղեցիներից մեկի վրա: Բացի այդ, սոցցանցերում տեղեկություն է տարածվել մարդկանց առևանգման մասին:
Միևնույն ժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների, ահաբեկչության սպառնալիքը չի հաստատվել, փոխանցում է РИА Новости-ն:
Փարիզի ոստիկանությունում հայտնել են, որ իրավապահներն ավարտել են հատուկ գործողությունը քաղաքի կենտրոնում:
«Ոստիկանական գործողությունն արդեն ավարտվել է: Ոչ մի վտանգ այլևս չկա»,- ասվում է հաղորդագրությունում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



