ԱՄՆ-ում ուղեւորատար գնացքի ուղեւորներին տարհանել են զինված տղամարդու պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում Amtrak ընկերության գնացքի ուղեւորներին տարհանել են զինված տղամարդու պատճառով, որը դիրքավորվել էր Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող գնացքում, հայտնում է ABC հեռուստաալիքը:
«Բոլոր 187 ուղեւորներին եւ անձնակազմի 5 անդամներին տարհանել են: Գնացքը դեռ մնում է Չաթսվորթ կայարանում»,- հեռուստաալիքին ասել է ընկերության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը շղթայել է գնացքը, տղամարդը դեռ այնտեղ է, նրա հետ աշխատում են բանակցողները:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



