Ալավերդիում 58-ամյա քաղաքացին ընկել է Դեբեդ գետը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 11.34-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Փիրուզյան փողոցների խաչմերուկի մոտակայքում, հենապատի վրայից ընկել է Դեբեդ գետը:
Փրկարարները գետից դուրս են բերել 58-ամյա Ա. Գ.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



