Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ նոր զինատեսակներ են ցուցադրվելու սեպտեմբերի 21-ին, և որո՞նք են դրանց առավելություններն ու թերությունները

SOCIETY
Blognews.am-ը գրում է.
 
Երեկ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Ֆեյսբուքը հեղեղեցին քաղաքացիների կողմից լուսանկարված զինտեխնիկայի նոր նմուշները, որոնք մտել էին Կենտրոն, որպեսզի մասնակցեն զորահանդեսի փորձին։ Հանրության մոտ էյֆորիա առաջացրեցին հատկապես Սմերչ և Իսկանդեր համակարգերը, բայց սրանք միակ նոր զինատեսակները չէին մեր սպառազինության կազմում, որոնք երևացին երեկ երևանյան փողոցներում։ Կային նաև մի շարք այլ զինատեսակներ, որոնք պակաս արդիական չեն ու առնվազն պակաս կիրառական չեն, եթե վաղը նոր սրացում լինի շփման գծում։ Ստորև կթվարկեմ դրանք ու կքննարկեմ դրանց առավելություններն ու թերությունները։

Սմերչ

Առաջին ու ամենաբուռն արձագանքը առաջացրեցին հենց այս համակարգերը, ինչն անձամբ ինձ համար զավեշտալի է։ Բանն այն է, որ հայ հանրության մի զգալի շերտի համար (Рен ТВ-ի թեթև ձեռքով) Սմերչն ընկալվում է որպես ատոմային ռումբից հետո ամենահզոր զինատեսակ, մինչդեռ դա, մեղմ ասած, այդպես չէ։ Սմերչն անգամ ունիկալ համակարգ չէ իր դասակարգում, այն աչքի չի ընկնում ո՛չ ճշգրտությամբ, ո՛չ էլ բացառիկ հեռահարությամբ։ Զենքի շուկայում վաղուց առկա են համանման ալ զինատեսակներ, որոնք էապես գերազանցում են Սմերչին տարբեր պարամետրերով (հատկապես ամերիկյաններն ու չինականները)։ Ի սկզբանե այն նախատեսված է եղել ՆԱՏՕ-Վարշավյան պակտ մասշտաբի պատերազմների համար, որտեղ պետք է լինեին զորքերի ու սմերչների հսկայական կուտակումներ, իսկ Արցախյանի պես լոկալ կոնֆլիկտի պարագայում այն ավելի շուտ քարոզչական-բարոյահոգեբանական դերակատարություն ունի, քան անմիջական ռազմական-կիրառական։

Բուկ-Մ1

 
Այս ՀՕՊ համակարգերը բավականին հզոր են ու իրենց արդյունավետ ցուցաբերել են մի շարք կոնֆլիկտներում։ Վերջին տարիների կիրառության հաջող փորձերից կհիշատակեի 2008 թվականի վրաց-ռուսական կոնֆլիկտի ժամանակ խոցված ռուսական ռազմավարական ռմբակոծիչը, ինչպես նաև 2014 թվականին Դոնբասի երկնքում խոցված քաղաքացիական Բոուինգը։

Ստրելա-10

Եվս մեկ ՀՕՊ համակարգ, որը նախատեսված է ցածր թռչող թիրախների ոչնչացման համար, առավելապես՝ ուղղաթիռների ու գրոհիչների։ Իրեն բավականին արդյունավետ է դրսևորել Ուկրաինայի արևելքում և Պարսից ծոցում։ Իր մարտավարա-տեխնիկական պարամետրերով այն գուցե ամենաժամանակակիցն ու ամենաարդյունավետը չէ աշխարհում, բայց բավականին մատչելի է, հուսալի, ու հաշվի առնելով մեր հակառակորդի զինանոցը՝ լիովին ունակ է կատարելու այն մարտական խնդիրները, որոնք դրված են այս համակարգերի առջև։

Ինֆաունա

Ռադիոհետախուզության և ռադիոէլեկտրոն պայքարի գումարտակային միջոց, որն, ըստ իս, բոլոր նոր ձեռքբերումներից ամենամեծ կիրառական նշանակությունն ունի մեզ համար։ Բացատրեմ․ ի թիվս այլ բաների՝ այս համակարգերը կարող են արդյունավետ հակազդեցություն ցուցաբերել Ապրիլյան սրացման ժամանակ իսկական գլխացավանք դարձած ադրբեջանական ԱԹՍ-ների ու Հարոփների դեմ։

Իսկանդեր

Սա արդեն լուրջ է։ Իսկանդերները օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգեր են, որոնք շատ բարդ է որսալ ՀՕՊ ու ՀՀՊ համակարգերով։ Ավելին, Իսկանդերների արտահանումը արգելված է ՄԱԿ-ի՝ Միջուկային սպառազինության ու դրա կրիչների չտարածման մասին կոնվենցիայով, որովհետև, այո՛, Իսկանդերները կարող են կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Չգիտեմ, թե ինչն է ստիպել Ռուսաստանին գնալ նման ռիսկի ու միջազգային աղմուկի, բայց փաստացի մենք արդեն ունենք Իսկանդեր։ Այլ հարց է, որ այս զինատեսակն ավելի շուտ կոչված է կատարելու այն դերակատարությունը, ինչ կատարում էր ատոմային ռումբը Սառը պատերազմի ժամանակ։ Ասել է թե՝ այն ձեռք են բերել ոչ այնքան կիրառելու, որքան Ադրբեջանին զսպաշապիկ հագցնելու համար։
 
Թվարկվածները միայն մի մասն են կազմում այն ամենի, ինչ ցուցադրվելու է զորահանդեսին։ Ըստ ամենայնի՝ կցուցադրվի նաև Սոլնցեպյոկ համակարգ և նոր ԱԹՍ-ներ (հնարավոր է՝ նաև հարվածային)։ Էլ չխոսեմ ստանդարտ սպառազինության և այն զինատեսակների մասին, որոնք արդեն քանիցս ցուցադրվել են։ Բայց գուշակություններ չանենք ու սպասենք սեպտեմբերի 21-ին։
 
Այս պահի դրությամբ դեռ վաղ է շատ հեռուն գնացող հետևություններ անել ու չափազանց ոգևորվել, բայց կարող ենք փաստել, որ նշված զինատեսակների առակայությունը որքան հաճելի անակնկալ էր մեր հանրության համար, նույնքան տհաճ «աչքալուսանք» էր հակառակորդի համար։
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank