«Չելսի»-ն սեփական դաշտում պարտվել է «Լիվերպուլ»-ին
SPORTԱնգլիայի առաջնությունում մեկնարկել է 5-րդ տուրը: Արմենպրեսը հայտնում է, որ տուրի առաջին և կենտրոնական խաղում հանդիպել են Լոնդոնի «Չելսի»-ն և մերսիսայդյան «Լիվերպուլ»-ը:
Առաջին խաղակեսն ավելի հաջող է դասավորվել Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստների համար և «Լիվերպուլ»-ը ստացել է 2 գնդակի առավելություն: Խաղի 17-րդ րոպեին Դեյան Լովրենը, օգտվելով «Չելսի»-ի պաշտպանների սխալից, կարողացել է բացել խաղի հաշիվը: Հիանալի առաջին կես անցկացնող «Լիվերպուլ»-ը 36-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի ջանքերով նորից կարողացել է գրավել Տիբո Կուրտուայի դարպասը`հաշիվը դարձնելով 0-2: «Չելսի»-ն երկրորդ կեսում միայն կրճատել է հաշվի տարբերությունը և հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով: Ազնվականների կազմում գոլը իր ատիվում գրա նցել է Դիեգո Կոստան:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



