Էջմիածնում կրակոցների առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ
SOCIETYԷջմիածնում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Վաղարշապատի քննչական բաժինը դեպքի մասին տեղեկություն է ստացել, այժմ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս պահին ավելի մանրամասն տեղեկություններ չենք կարող հաղորդել: Մանրամասները կոմիտեն կներկայացնի ավելի ուշ»,-ասաց Սոնա Տռոզյանը:
Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածնում կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



