«Հոլանդիայի փառատոն»-ում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները
CULTUREԱմստերդամի «Մյուզիկխըբաու» և «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում տեղի են ունեցել Երևանից ժամանած Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլի համերգները, համապատասխանաբար, «Հայաստան. Արևելք և Արևմուտք» և «Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտությունը» խորագրերով:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգները կշարունակվեն մինչեւ հունիսի 23-ն՝ Ամստերդամում անցկացվող «Հոլանդիայի փառատոնի» շրջանակներում: Վերջինիս Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների անսամբլը մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Համերգներին հնչել են Կոմիտասի, Նարեկացու, Ջիվանու, Գյուրջիևի գործերը՝ անսամբլի գործիքային մեկնաբանությամբ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



