«Ոչ թալանին» նախաձեռնությունը փորձել է փակել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը
SOCIETY«Ոչ թալանին» նախաձեռնության Սիրահարների այգում կայացած հանրային քննարկումը նվիրված էր պայքարի հետագա մեթոդների հստակեցմանը:
Քննարկումների մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Հակոբյանը նկատեց, որ իրենց պահանջները նույնն են մնացել՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը, վերանայել նախկին սակագինը, պատժել հունիսի 23-ի բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացրած ոստիկանն երին: Մաքսիմ Հակոբյանը, սակայն, չցանկացավ բացահայտել, թե ինչ ռազմավարություն են ընտրել պայքարի համար և ինչ քայլերի են գնալու: «Մենք դա պետք է քննարկենք նաև այն մարդկանց հետ, ովքեր ընդունել են մեր քննարկմանը մասնակցելու առաջարկը: Քննարկումներից հետո մենք կհստակեցնենք մեր հետագա անելիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:
Մաքսիմ Հակոբյանը չբացառեց նաև, որ իրենց կարող է միանալ նաև «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը: «Մենք երբեք չենք բացառել, որ մեր ճանապարհները մի օր կարող են հատվել: Մենք էլ ենք Հայաստանի ապագայի համար պայքարող քաղաքացիներ, նրանք էլ, այնպես որ, ես չեմ ցանկանում ոչինչ բացառել»,- ընդգծեց նա:



