Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
SOCIETYԱռաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը 16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղափոխվել զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



