Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը սեմինար է անցկացրել ՀՀ ոստիկանությունում

SOCIETY

Սեպտեմբերի 13-ից 16-ը Երևանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի ղեկավարի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիի գլխավորությամբ: Այցի նպատակն էր քննարկել Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2016 թ. տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև մասնակցել ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված «Գենդերային քաղաքականությունը ոստիկանությունում» թեմայով միջազգային սեմինարին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Սեպտեմբերի 14-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ դոկտոր Ֆիլիպ Ֆլյուրիին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլ ին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի և ՀՀ ոստիկանության միջև 2016 թ. տարեկան համագործակցության ծրագրի կատարման ընթացքը և այն հիմնական ուղղությունները և առաջիկա ծրագրերը, որոնցով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Նաև կրկին անգամ վերահաստատեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի` ՀՀ ոստիկանության հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու պատրաստակամությունը:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 13-իÖ 14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվեց «Գենդերային քաղաքականությունը ոստիկանությունում. Հավասար հնարավորություններ բոլորի համար» թեմայով երկօրյա սեմինար ոստիկանության ծառայողների համար, որը վարում էին միջազգային փորձագետներ Հիթեր Հութանենը և Միա Տուոմինենը:
Սեմինարի ընթացքում փորձագետները ներկայացրին ոլորտում առկա միջազգային փորձը, զարգացումները, հարցի վերաբերյալ տարբեր երկրներում կիրառվող լուծումները, իսկ մասնակիցների կողմից սպառիչ պարզաբանումներ տրվեցին Հայաստանում խնդրի հանդեպ առկա մոտեցումների վեր աբերյալ:
Սեմինարը կրում էր ինտերակտիվ բնույթ: Ոլորտի վերաբերյալ նախնական ուսումնասիրություններ կատարելու նպատակով փորձագետները մի շարք հանդիպումներ ունեցան նաև ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, մասնավորապես, Քրեական հետախուզության գլխավոր, Կադրերի, Իրավաբանական, Ներքին անվտանգության վարչություններում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, շտաբում, այցելեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: 
Հանդիպումների արդյունքում փորձագետների կողմից կմշակվի մեթոդական ուղեցույց՝ նշված ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank