Սիմեոնեն հաստատել է պայմանագրի ժամկետի կրճատման մասին լուրերը
SPORTՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հաստատել է, որ համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագրի ժամկետի կրճատման վերաբերյալ:
2015 թվականին Սիմեոնեն պայմանագիր էր կնքել մադրիդյան ակումբի հետ, որը նախատեսված էր մինչեւ 2019/20 մրցաշրջանի ավարտը: Այժմ, երբ պայմանագրի ժամկետը կրճատվել է, արգենտինացի մասնագետը կարող է հեռանալ թիմից 2018 թվականի ամռանը:
«Այո, դա ճիշտ է, բայց ոչինչ չի փոխվում: Ես խոսել եմ ակումբի ղեկավարության հետ եւ մենք լավ որոշում ենք կայացրել ակումբի համար: Չի բացառվում, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կարող ենք նոր պայմանագիր կնքել», - Սիմեոնեի խոսքն է մեջբերել «AS»-ը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



