Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ

POLITICS

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, Հարգելի՛ գործընկերներ,

Նախքան ելույթին անցնելը, կցանկանայի ցավակցություն հայտնել Ուզբեկստանի վարչապետ, Նախագահի պաշտոնակատար պարոն Շավկատ Միրոմոնովի Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում:

Ընդունելով Համագործակցության նախագահությունը՝ Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը նշում էր, որ Ղրղզստանի նախագահությունը ԱՊՀ-ի համար հոբելյանական տարում կհիմնվի ժառանգորդության և մասնակից պետությունների բազմակողմանի համագործակցության զարգացման սկզբունքների ապահովման վրա:

Իսկապես, այս ժամանակահատվածում արված համատեղ աշխատանքը կրել է շարունակական բնույթ, հիմնվել է Համագործակցության գործունեության 25-ամյա դրական փորձի վրա:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալմազբեկ Աթամբաևին ինչպես դրա, այնպես էլ ցուցաբերված հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Շնորհակալություն:

Հարգելի՛ գործընկերներ, Այս տարին հոբելյանական է և՛ ԱՊՀ-ի, և՛ մեր երկրների համար: Մենք տոնում ենք մեր պետությունների անկախության և Համագործակցության ձևավորման 25-ամյակը: Այս ժամանակահատվածում ԱՊՀ-ն իրեն դրսևորել է որպես կարևոր միջպետական ձևաչափ՝ ուղղված բարդ հարցերին պատասխանների որոնմանը, որոնց մենք բախվել ենք 90-ականների սկզբից:

Համագործակցությունը նպաստել է հետխորհրդային տարածքում տնտեսական, հումանիտար, քաղաքական և այլ կապերի պահպանմանը, ունեցել է իր ներդրումը մեր երկրներում պետականաշինության ընթացքում դրանց հետագա զարգացման գործում:

Իհարկե, ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում: Դա մասնակիորեն պայմանավորված է եղել նաև Համագործակցության դերի և ապագայի վերաբերյալ մասնակից պետությունների մոտեցումների տարբերություններով:

2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար:

Հետխորհրդային տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների գոյության պայմաններում, իրողություններին ադապտացման հիմնական նպատակը պետք է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացումը, այս ձևաչափով բազմակողմ համագործակցությանը նոր ազդակներ հաղորդելը:

Հենց այս համատեքստում հայկական կողմը դիտարկում և աջակցում է ԱՊՀ ադապտացման վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է նաև մի շարք հարցերի փոխանցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին, տնտեսական խորհրդին և լիազորված մշտական ներկայացուցիչներին, ինչի հետ կապված մենք հնարավոր է նույնիսկ ուշացել ենք:

ԱՊՀ շրջանակներում արդիականություն է ստանում ապակենտրոնացված համագործակցությունը, որի ներքո մենք հասկանում ենք մեր երկրների ամենատարբեր, և ոչ պարտադիր սահմանակից շրջանների փոխգործակցությունը: Երկրամասերի, շրջանների, համայնքային միավորումների միջև ուղղակի շփումների ակտիվացումը լայն հնարավորություններ կընձեռի համատեղ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ծրագրերի, այդ թվում՝ նաև շրջաններում ապրող հայրենակիցների աջակցության ծրագրի մշակման և իրականացման համար երիտասարդության միջև շփումների ընդլայնման և այլ նպատակներով: Դրան, հուսով ենք, կնպաստի նաև Միջտարածաշրջանային համագործակցության մասին կոնվենցիայի ընդունումը:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մեր հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը:

Մենք հույս ունենք, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար: Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:

Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին:

Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով:

Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ:

Դա, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը:

Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար:

Հարգելի՛ գործընկերներ,

25 տարի առաջ մեր ժողովուրդները ընտրեցին անկախ պետությունների կառուցման ճանապարհը, և այսօր կարող ենք փաստել, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք շատ բաների ենք հասել, այդ թվում՝ Համագործակցության մեխանիզմների շնորհիվ: Մեր երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում: Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է:

Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի:

Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր:

Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում: Արդեն մի քանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով: Այս օրերին Հայաստանում ձևավորվում է նոր կառավարություն:

Մեր առջև դրված խնդիրն է՝ նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը: Հարգելի՛ գործընկերներ, Ամփոփելով՝ կցանկանայի շնորհավորել մեր ռուսաստանյան գործընկերներին ԱՊՀ-ում առաջիկա նախագահության կապակցությամբ: Վստահ եմ, որ 25 տարվա ընթացքում կուտակած դրական փորձը լավ հիմք կծառայի ռուսական կողմին՝ Համագործակցության զարգացման առաջնահերթությունների իրականացման համար: Մենք մեր կողմից պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ ջանքեր այդ ուղղությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին մեր պետությունների անկախության 25-ամյակի և ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service