Մարսի վրա նոր գոյացած լճեր են հայտնաբերել
SOCIETYԱմերիկացի գիտնականները պարզել են, որ Մարսի վրա որոշ ջրային լճեր շատ ավելի ուշ են հայտնվել, քան համարվում Էր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պատմել են NASA-ի մասնագետները, որոնք վերլուծել են Mars Reconnaissance Orbiter (MRO) ապարատի տվյալները:
Ըստ որում գիտնականները հայտնաբերել են նույպիսի սելավահոսքերի թարմ հետքեր՝ նշելով, որ այն արագությունը, որով ջուրը հոսել Է այդ հովիտներով, միանգամայն զուգադրելի Է ձյան հալումից գոյացող հոսքերի արագության հետ:
Հետազոտողների կարծիքով՝ հեղուկ վիճակում ջուրը Մարսի վրա ներկա Է եղել շատ ավելի երկար, քան նախկինում համարվում Էր: Ենթադրաբար, նման կլիմայական պայմանները միանգամայն կարող Էին համապատասխանել Մարսի վրա կյանքի առաջացման եւ պահպանման համար անհրաժեշտ գործոններին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



