Կարեն Ավագյանը դարձել է մինչև Եվրոպայի չեմպիոն
SPORTԼեհաստանում շարունակվում է ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ մինչև 17 տարեկան ծանրորդների պայքարում 85 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կարեն Ավագյանը՝ երկամարտում գրանցելով 330 կգ: Հայ ծանրորդը 2-րդ տեղը գրաված մարզիկից ավելի է բարձրացրել 24 կիլոգրամ:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հմայակ Հարությունյանը, նույն քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն է դարձել Կարեն Մարգարյանը, ով մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում երկամարտում գրանցել էր 280 կգ արդյունք:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



