Նազարբաեւի դստերն ընտրել են Ղազախստանի Սենատի կոմիտեի ղեկավար
INTERNATIONAL NEWSՂազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) պատգամավորները քվեարկել են երկրի նախագահի դստերը՝ Դարիգա Նազարբաեւին, պալատի միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության մշտական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Առաջարկում եմ միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության մշտական կոմիտեի նախագահ ընտրել Դարիգա Նուրսուլթանի Նազարբաեւային»,-ասել Է պալատի խոսնակ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը՝ ելույթ ունենալով Սենատի լիագումար նիստի ընթացքում:
Սենատի պատգամավորները բաց քվեարկությամբ պաշտպանել են այդ առաջարկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



