Եվրամիությունն օրհասական վիճակում Է. Մերկել
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը օրհասական վիճակում Է եւ պետք Է գործնականում ցույց տա փոխվելու իր կարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 16-ին հայտարարել Է Բրատիսլավայում՝ ժամանելով ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
«Մենք օրհասական վիճակում ենք: Հարկավոր Է գործերով ցույց տալ, որ մենք կարող ենք ավելի լավը դառնալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, պաշտպանության բնագավառում համագործակցության, տնտեսական աճի եւ աշխատաշուկայի հարցերում»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ չարժե սպասել, որ Սլովակիայի մայրաքաղաքի գագաթնաժողովում կլուծվեն խնդրահարույց հարցերը: «Մենք այսօր քննարկելու ենք Բրատիսլավայի հռչակագիրը եւ, հուսով եմ, կկարողանանք այն համաձայնեցնել: Բայց խոսքն այն մասին չԷ, որ բոլոր խնդիրների լուծումները գտնենք մեկ հանդիպման ընթացքում»,-նախազգուշացրել Է Մերկելը: ԳՖՀ-ի կանցլերը նաեւ հավելել Է, որ ԵՄ-ի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն այսօր քննարկելու են միգրացիայի եւ միգրացիոն ճգնաժամի պատճառների դեմ պայքարի հարցերը:
«Այդ բոլորը կմշակվի մինչեւ տարեվերջ եւ մինչեւ 2017 թվականի մարտին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, եւ մենք ցանկանում ենք հասնել կոնկրետ առաջընթացի»,-հայտարարել Է Մերկելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



