Գրեթե բոլոր ֆրանսիացիներն զգացել են երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակը
INTERNATIONAL NEWSՖրանսիացիների ճնշող մեծամասնությունը (97 տոկոսը) երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը համարում Է «բարձր» եւ «շատ բարձր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սեպտեմբերի 16-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացրել Է Ֆրանսիայի Հասարակակն կարծիքի ինստիտուտը:
Այսպես, հարցվածների 55 տոկոսը Ֆրանսիայում ահաբեկչական գործողության կատարման սպառնալիքի մակարդակը գնահատում Է՝ «շատ բարձր», եւս 42 տոկոսն այն համարում Է «բարձր»:
Այսպիսով, ահաբեկչական սպառնալիքը բարձր գնահատողների ընդհանուր թիվը սեպտեմբերի սկզբից ավելացել Է 2 տոկոսով:
Հարցումը կատարվել Է սեպտեմբերի 12-14-ին: Դրան մասնակցել Է 1011 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



