Հայ տղայի ռոմանտիկ ամուսնության առաջարկը՝ լուսանկարներով
VIDEOTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը շարունակում է անդրադառնալ գեղեցիկ սիրո պատմություններին:
Այս անգամ ներկայացնելու ենք Լիլիթի և Էրիկի սիրո պատմությունն ու ամուսնության յուրահատուկ առաջարկը:
Նրանք գրեթե 8 տարի է ընկերություն են անում, սակայն աշխատանքի բերումով տարբեր երկրներում են ապրում: Լիլիթն աշխատում և սովորում է Բելգիայում, իսկ Էրիկը Մոսկվայում:
«Հերթական անգամ Հայաստան գալուց առաջ մի քանի օրով մեկնել էի Մոսկվա: Էրիկն առաջարկեց, որ միասին գնանք դայվինգի դասերի: Ինձ հատուկ զգուշացրին, որ բերանումս միշտ պետք է պահեմ թթվածնի խողովակը ու ոչ մի դեպքում չհանեմ այն: Հանկարծ շրջվում եմ ու տեսնում մատանին: Երկուսս էլ շատ էմոցիոնալ մարդիկ ենք ու ուրախությունս, երջանկությունս, զարմանքս զսպել ու ինձ ադեկվատ պահելը շատ դժվար էր: Ուզում էի գոռալ, բերանս բացել, բայց դե հասկանում եք: Կյանքիս ամենաերջանիկ օրն էր: Սիրում եմ նրան կյանքիցս առավել»,- Tert.am Life-ին պատմեց Լիլիթը:











